Bus«Վասպուրական» ՍՊԸ–ն ստեղծվել է 1992 թվականին, բայց պետական գրանցում ստացել է 1994 թվականին: Հայաստանում 24 տարվա պատմություն ունենք այս ոլորտում: «Վասպուրական» ՍՊԸ–ն զբաղվել է բեռնափոխադրումներով, ուղևորափոխադրումներով և տուրիզմով:

Մենք իրականացրել ենք բեռնափոխադրումներ Երևան-Մեղրի-Ջուլֆա-Թեհրան և Երևան-Հենզելի-Աստրախան ուղղություններով: Մենք այս ուղղությամբ հանդիսանում ենք մոնոպոլ: Մեր օգնությամբ սկսել է աշխատել նաև Երևան-Թեհրան-Երևան օդային ավիաուղիները: 1994 թվականին «Վասպուրական» ՍՊԸ–ն կազմակերպել է 1-ին տուրիստական ուղղությունը օդանավով Երևանից դեպի Քիշ կղզի:
«Վասպուրական» ՍՊԸ–ն 1995 թվականից զբաղվել է տուրիստական գործունեությամբ «Իրան տուր» ՍՊԸ-ի հետ: Մեր ընկերությունն համագործակցել է Սիմա Սաֆար, Գիթի Փեյմա և Դիդար Սեիր Գիթի ուղևորափոխադրման ընկերությունների հետ: Այժմ աշխատում է միայն «Դիդար Սեիր Գիթի» ՍՊԸ–ի հետ: Կատարում է ուղևորափոխադրումներ Երևան-Թեհրան-Երևան և հանդիսանում է մոնոպոլ այդ ուղղությամբ:
2002 թվականից զբաղվում է ուղևորափոխադրումներով Թեհրան-Երևան և ունի հսկայական փորձ այս բնագավառում(ասպարեզում): Աշխատում են բարձրակարգ վարորդներ, գործում են վերջին մոդելի հարմարավետ VIP ավտոբուսներ ինչպես նաև կատարվում է հուսալի և անվտանգ Երևան-Թեհրան-Երևան ուղևորափոխադրումներ: Տարբեր կազմակերպություններից արժանացել ենք բազմաթիվ շնորհակալագրերի:

 

 

Vaspurakan