
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ (ԸՍՏ «ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ»-Ի)

Վասպուրականը Մեծ Հայքի ամենամեծ աշխարհն (նահանգն) էր։ Այն զբաղեցնում էր ավելի քան 41 հազար կմ2 տարածք: Նահանգի տարածքն արևմուտքում սկսում էր Վանա լճի առափնյա շրջաններից և ծավալվում արևելքում մինչև Երասխ (Արաքս) գետի միջին հոսանքի հովիտն ու Ատրպատական: Վասպուրականն արևելքում սահմանակցում էր Մեծ Հայքի Սյունիք և Փայտակարան աշխարհներին, հարավ-արևելքում՝ Ատրպատականին, հարավում՝ Կապուտան (Ուրմիո) լճին, Մեծ Հայքի Պարսկահայք, Կորճայք և Մոկք աշխարհներին, արևմուտքում՝ Վանա լճին և Տուրուբերան աշխարհին, հյուսիսում՝ Այրարատին: Վասպուրականի արևմտյան կեսը գտնվում էր Վանա լիճը թափվող գետերի՝ Հայոց ձորի (Խոշաբի), Մարմետի, Առեստի, իսկ արևելյան կեսը՝ Երասխի ավազանում:
Նահանգի մակերևույթը հիմնականում լեռնային էր, մասնավորապես՝ հարավում Կորդվաց լեռների լեռնաբազուկներն էին, Պարսկահայքի հարևանությամբ՝ Աղբակի և Վասպուրականի լեռնաշղթաները, Այրարատի հարևանությամբ՝ Ծաղկանց լեռները, իսկ արևելքում՝ Ատրպատականի հետ սահմանաբաժանին՝ Ղարադաղի (Հայոց) լեռները:
Օգտակար հանածոներից հանդիպում են պղինձ, երկաթ, կապար, անգամ՝ նավթ, աղ և այլն: Վանա լիճն էլ հայտնի էր տառեխ ձկով:
Իր աշխարհացույցյան սահմանները Վասպուրականն ստացել է 428 թվականից հետո, թեև արդեն 3-4-րդ դարերի սահմանագլխին պտղոմեոսյան Տոսպիտիս (Ռշտունիք) և Մարդոյ (Մարդպետական) աշխարհները միավորման փուլում էին: Ըստ 2-րդ դարի հռոմեացի աշխարհագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկի՝ Տոսպիտիսն զբաղեցնում էր ապագայում ձևավորվելիք Վասպուրական աշխարհի արևմտյան մասը, այսինքն՝ Վանա լճի արևելյան ավազանը, իսկ Մարդոյը՝ ապագա աշխարհի արևելյան կեսը, այսինքն՝ Երասխ գետի միջին հոսանքի աջակողմյան վտակների ավազանը։ Հենց այս աշխարհների միավորմամբ էլ առաջացել է Մեծ Հայքի ամենամեծ աշխարհը՝ Վասպուրականը, որ տարածքի մեծությամբ գերազանցում էր նույնիսկ թագավորության ամենակարևոր աշխարհին՝ Այրարատին։
Վասպուրականում զարգացած միջնադարում հիմնական նախարարական ընտանիքն Արծրունիներն էին, որոնց նստավայրը Մեծ Աղբակ գավառի Հադամակերտ ամրոցն էր: Հենց նրանց իշխանության ներքո էր ձևավորվել Վասպուրականի մեծ մասը, Կորդուքի արևելյան մի մասը և Մոկքի ու Տուրուբերանի մի փոքր մասն ընդգրկող Վասպուրականի թագավորությունը (908-1021 թթ.), որը ենթակա էր Հայոց Բագրատունի արքաներին:
Հատկանշական է, որ Վասպուրականը Մեծ Հայքի 387 և 591 թթ. բաժանումներով մնացել էր պարսկահպատակ կողմում: 16-17-րդ դդ. թուրք-պարսկական պատերազմների արդյունքում Վասպուրականի արևմտյան մասն անցել է Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյանը՝ Սեֆյան Պարսկաստանին: Օսմանահպատակ հատվածը վերածվել է Վանի էյալեթի, որն ամենախիտ հայ բնակչությամբ նահանգներից էր Արևմտյան Հայաստանում: 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով Նախճավան և Գողթն գավառներն անցել են Ռուսաստանին, 1918-1920 թթ. եղել Հայաստանի Հանրապետության կազմում, սակայն 1920 թ. թուրք-հայկական երկրորդ պատերազմից հետո՝ 1921 թ. Մոսկվայի պայմանագրով, տրվել են Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը՝ իբրև Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ սկզբնական շրջանում հայ և մուսուլման բնակչության տեսակարար կշիռը գրեթե հավասար էր:
«Աշխարհացույց»-ում Վասպուրականը ներկայացված է 35-37 գավառներով (թվաքանակը տատանվում է «Աշխարհացույց»-ի՝ մեզ հասած համառոտ և ընդարձակ խմբագրություններում, իսկ 13-րդ դարում Վարդան Արևելցին հիշատակում է 36 գավառներ): Առաջինը նշված է Վանա լճի հարավային ափին՝ Տուրուբերանի և Մոկքի հարևանությամբ տարածվող Ռշտունիք գավառը, որի կազմում է գտնվել նշանավոր Աղթամար կղզին: Հաջորդը նահանգի կենտրոն Վան քաղաքն ընդգրկող Տոսպ գավառն էր: Ռշտունիքի և Տոսպի հարևանությամբ հիշատակվում են Գուկանք, Բուժունիք, Արտաշիսյան, Երվանդունիք գավառները: Նրանցից ավելի հարավ՝ մինչև Կորճայքի հետ սահմանը, գտնվում էին Անձևացիք և Առնոյոտն գավառները: Առաջինն իր անունը ստացել է նույնանուն նախարարական տնից, իսկ երկրորդը՝ Առնոս լեռից: Անձևացիքից արևելք գտնվում էին Տրպատունիք և Ակե գավառները, իսկ Աղբակ գետի հովտում՝ Մեծ Աղբակը, որն Արծրունյաց տոհմի ժառանգական սեփականությունն էր: Վանա լճի առափնյա շրջանում էին գտնվում Բոգունիք և Առբերանի գավառները: Վերջինս թագավորական ընտանիքի սեպուհների համար նախատեսված բնակատեղի էր, և այստեղ էր գտնվում արքունական ձկնորսարանը՝ Առեստ ավանը՝ Բերկրի գետի գետաբերանի շրջանում: Գավառի կազմում էին Լիմ և Կտուց կղզիները, Ամյուկ և Բերկրի բերդաքաղաքները: Այս երկու գավառների հարևանությամբ գտնվում էին Բառիղովիտ, Պալունիք, Մեծնունիք և Արճիշակովիտ գավառները: Վերջինս զբաղեցնում էր Արճիշակ (Արճակ) լճի և նրա մեջ թափվող համանուն գետի ավազանը: Վասպուրականի հյուսիսում՝ Այրարատի հարևանությամբ, գտնվում էին Գառնի, Մարդաստան և Արտազ գավառները: Գառնիում է գտնվել Թոնդրակ հրաբուխը, իսկ Արտազում՝ Մակու քաղաքը, հայկական ինքնության համար առանցքայի նշանակություն ունեցող Ավարայրի դաշտը և Սբ. Թադեի վաղմիջնադարյան վանքը (ի դեպ, վերջինս, ներկայումս գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետության կազմում, գործող վանք է): Արճիշակովտից դեպի արևելք տարածվում էին Թոռնավան, Աղանդ-ռոտ, Կրճունիք, Անձախի ձոր, Պարսպատունիք գավառները, իսկ ավելի հարավ՝ Կուղանովիտ գավառը: Անձախի ձորի կենտրոն Կոտոր բերդը պատկանում էր Ընծայեցի տոհմին:
Նահանգի արևելյան կեսում՝ Երասխի ավազանում, գտնվում էին Ճվաշ-ռոտ, Բաքյան (Բագյան), Գազրիկան, Վարաժնունիք, Տայգրյան, Արտավանյան և Գաբիթյան գավառները: Գաբիթյանն ապահովում էր Վասպուրականին, իսկ նախկինում՝ մարդպետական գնդին, ելք դեպի Կապուտան լիճ: Արտավանյան գավառը, ըստ պատմական աշխարհագրության ականավոր մասնագետ Բ. Հարությունյանի, իր անունն ստացել է պարթև վերջին արքա Արտավան Ե Արշակունուց, որի ընտանիքի վտարանդի անդամների համար էլ առանձնացվել է գավառը:
Երասխի ձախափնյա շրջանն էին ընդգրկում Նախճավան և Գողթն գավառները, որոնք սկզբնապես եղել են Սյունիքի կազմում, սակայն արքունի հողերի կարգավիճակով մտցվել են Վասպուրականի կազմի մեջ: Այստեղ նշանավոր էին Նախճավան, Ագուլիս և Օրդուբադ քաղաքները: Վասպուրականի տարածքում գավառների այսքան մեծ թիվը պայմանավորված է ոչ միայն տարածքի մեծությամբ և մակերևույթի կտրատվածությամբ, այլև ավատականացման գործընթացների հետ:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ. գ. թ. Մ. Մալխասյան
Վասպուրական

Վասպուրական, Մեծ Հայքի 8-րդ նահանգը։ Ընկած էր Տուրուբերանի, Այրարատի, Սյունիքի, Պարսկահայքի, Կորճեքի, Մոկքի և Աղձնիքի միջև։Նահանգն ուներ հետևյալ սահմանները․ արևմուտքում՝ Վանա լիճն ու Մասսից Թոնդուրեկ ձգվող բլրաշարքը,հարավում՝ Հայկական Տավրոսի մի հատված,արևելյան սահմանն անցնում էր մոտավորապես Ուրմիա լճի ու Տիգրիսի և Ուրմիա լճի ու Արաքսի ջրբաժան բարձրություններով,իսկ հյուսիսում Վասպուրականն իր մեջ ընդգրկում էր Նախիջևան և Գողթն գավառները։
Անվանում, դիրք, սահմաններ և բնական պայմաններ
V-րդ դարի պատմիչների մոտ Վասպուրական անունը հիշատակված չէր, բայց դրան հակառակ, շատ էր նշվում Տոսպ, Ռշտունիք,Արտազ, Ազբակ և այլ գավառների անունները։ Այլ կերպ լինել չէր կարող,քանի որ Վասպուրականը, որպես վարչաքաղաքական միավոր այն սահմաններով, ինչ-որ նկարագրված է «Աշխարհացոյց»-ում, արդյունք էր Հայաստանի 591 թվականի բաժանման։ Հավանաբար, Վասպուրական բառը փոխառված է հին պարսիկներից, և բաղկացած է վասպուր (հայերեն՝ իշխանական,ազնվական) արմատից և երկիր ցույց տվող «ական» վերջավորությունից։ Ըստ դրա էր, Վասպուրական բառը նշանակում է ազնվական երկիր, իշխանական երկիր։ Վասպուրականն ընկած էր Տուրուբերանի, Այրարատի, Սյունիքի, Պարսկահայքի, Կորճեքի, Մոկքի և Աղձնիքի միջև։Նրա սահմանները,երկրի քաղաքական դրության անկայուն լինելու պատճառով ,տարբեր ժամանակներում կրել են զգալի փոփոխություններ։ «Աշխարհացոյց»-ի տվյալներով, Վասպուրականը ուներ հետևյալ սահմանները․ արևմուտքում՝ Վանա լիճն ու Մասսից Թոնդուրեկ ձգվող բլրաշարքը, հարավում՝ Հայկական Տավրոսի այն հատվածը, որը ձգվում էր Կապուտկող գագաթից դեպի արևելք, արևելյան սահմանն անցնում էր մոտավորապես Ուրմիա լճի ու Տիգրիսի և Ուրմիա լճի ու Արաքսի ջրբաժան բարձրություններով, իսկ հյուսիսում Վասպուրականն իր մեջ ընդգրկում էր Նախիջևան և Գողթն գավառները,որոնք ընկած էին Արաքսի ձախ կողմում։
Ֆիզիկաաշխարհագրական տեսակետից Վասպուրականը մասնատված է բազմաթիվ շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունի ռելիեֆի, կլիմանի, ջրագրության, հողերի և բուսական աշխարհի յուրահատուկ պայմաններ։Երկրում փռված են մի քանի ընդարձակ դաշտեր, որոնք ունեն խիստ ցամաքային կլիմա, առանձնապես նշանավոր են Հայոց ձորի (Խոշաբի հովտում),Արճակի(Արճակ լճի շրջակայքում), Աղաբայի(Բերկրի գետի ձախ կողմում), Մակուի և Նախիջևանի դաշտերը։
Այդ դաշտերում արհեստական ոռոգումն ապահովելու դեպքում կարելի է աճեցնել բազմատեսակ կուլտուրաներ։
Արհեստական ոռոգման համար Վասպուրականն ունի հոսող ջրի մեծ պաշար։ Նրա միջով են անցնում Արաքսի, Տիգրիսի և Վանա լճի ավազաններն պատկանող բազմաթին գետեր և հորդաբուխ աղբյուրներից կազմված առվակներ։ Վասպուրականն անտառների առումով աղքատ է։ Համեմատաբար ընդարձակ անտառներ կան նրա հարավային և հարավ-արևմտյան լեռնային շրջաններում։ Նահանգն ունի նավթ, պղինձ, անագ, կապար, երկաթ, աղ և այլ հանածոներ։ Նրա լճերը(հատկապես Վանա լիճը) և գետերը ձկնառատ են։
Վարչական բաժանում
Վասպուրականը հին Հայաստանի ամենաընդարձակ նահանգն էր։ Հնագույն ժամանակներում ամբողջապես մտնում էր Ուրարտական պետության մեջ՝ կազմելով նրա հիմնական մասը։ Արտաշեսյանների թագավորության շրջանում (Ք․ա․189-1 թվականներին) Վասպուրականի հարավային շրջանները Պարսկահայքի հետ միասին կազմում էին Նոշիրական կամ Նոր Շիրական բդեշխությունը։ Հայաստանի թե՛ առաջին (387 թվականին), թե՛ երկրորդ (591 թվականին) բաժանման ժամանակ Վասպուրականը մտավ սասանյան Պարսկաստանի գերիշխանությանը ենթակա Արևելյան Հայաստանի կազմի մեջ։
IV դարին վերաբերող վկայություններից պարզվում է, որ Վասպուրականն արդեն մասնատվել էր մի շարք նախարարությունների։ Սակայն այս լայնածավալ երկիրը հիմնականում գտնվում էր չորս հզոր նախարարական տների ձեռքին։ Դրանք էին՝ Մարդպետունի, Արծրունի, Ամատունի և Ռշտունիի նախարարական տները։ Մարդպետունիներն իշխում էին Վասպուրականի հյուսիս-արևմտյան գավառներում։ Վերջինները միասին, բացառությամբ Արտազի, ընդհանուր անունով կոչվում էր Մարդպետական աշխարհ։ Սակայն Մարդպետունի նախարարական տան գոյությունը երկար չտևեց։ Այդ նախարարական տունը, որն ամենից մոտ է կանգնած Արշակունիների արքունիքին և վարում էր մարդպետի պաշտոնը (մարդպետը արքունի գանձերի, ունեցվածքի և կանանոցի գլխավոր կառավարիչն էր), V-րդ դարի առաջին կեսին, Արշակունիների թագավորության անկման հետ միասին, վերանում է քաղաքական ասպարեզից, իսկ նրա իշխանության տակ գտնվող բոլոր գավառները՝ Մարդպետական աշխարհը, անցնում է Արծրունիների ձեռքը։
Արծրունի նախարարները սկզբնական շրջանում իշխում էին միայն Մեծ Աղբակ գավառում։
Ամատունիներն իշխում էին Արտազում (այժմյան Մակուի շրջանը)։ Արշակունիների անկումից հետո նրանք կալվածքներ ձեռք բերեցին նաև Այրարատի Արագածոտն գավառում։
Ռշտունիներին պատկանում էին երկու գավառ՝ Ռշտունիքը (Վանա լճից հարավ) և Տոսպը(Վան քաղաքի շրջակայքը)։ Վասպուրականում կային նաև բազմաթիվ այլ նախարարական տներ՝ Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք և այլն։
VIII-IXդարերին Արաբական խալիֆայության դաժան քաղաքականության հետևանքով Հայաստանի մյուս մասերի նախարարությունների հետ միասին Վասպուրականի նախարարություններից շատերը հարված ստացան․ դրանց զգալի մասը դուրս եկավ պատմության թատերաբեմից, որոշ մասն էլ կորցրեց իր նախկին դիրքը, քաղաքական ու ռազմական հզորությունը և վերածվեց մանր ու թույլ իշխանությունների։ Վասպուրականի նախարարությունների մեջ այդ տեսակետից բացառություն կազմեց Արծրունիների նախարարությունը։ Չնայած Արծրունիները մի քանի անգամ, հատկապես բուղայի արշավանքների ժամանակ տուժեցին Խալիֆայության կազմակերպած ավերիչ արշավանքներից ու ջարդերից, այնուամենայնիվ կարողացան պահպանել իրենց գոյությունը և հզորացան՝ հարևան նախարարական տների ոչնչացման ու թուլացման հետևանքով։ Արծրունիները, ի հաշիվ պատմական ասպարեզից դուրս եկած նախարարությունների և և իրենց նախկին դիրքը կորցրած նախարարությունների, ընդարձակեցին իրենց սահմանները։ IX դարի 2-րդ կեսին Արծրունիներն իրենց ձեռքը վերցրին ոչ միայն ամբողջ Վասպուրականը, այլ նաև վերջինիս էին միացրել Մոկաց աշխարհն ամբողջությամբ և Կորճեքի ու Պարսկահայքի մի շարք գավառներ։ Բացառություն կազմեց Նախիջևան և Գողթն գավառները, որոնցից առաջինը Վասպուրականից անջատվել է 693թվականին, մյուսը՝ 737թվականին։ Xդարի սկզբին Արծրունիներն իրենց իշխանության մեջ առան նաև Այրարատի Կոգովիտ,Տուրուբերանի Աղիովիտ(Վանա լճի հյուսիսային կողմում), Բզնունիք,Կոր և Խոռխոռունիք գավառները։ IX դարի վերջերից սկսած Արծրունիների և Սյունեցիների մեջև կռիվ է առաջանում, ինչի պատճառը Նախիջևանն էր։ Յուրաքանչյուրը փորձում էր տիրանալ Նախիջևանին, այդ պատճառով էլ այն մեկ միացվում էր Վասպուրականին, մեկ՝ Սյունիքին։ 908թվականին Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանն ապստամբեց Բագրատունիների կենտրոնական թագավորության դեմ և Ատրպատականի արաբ էմիր Յուսուֆի օգնությամբ իրեն հռչակեց Վասպուրականի անկախ թագավոր։ Սակայն Վասպուրականի թագավորությունը մինչև վերջ էլ մնում էր իբրև Բագրատունիների կենտրոնական թագավորության վասալ, ինչպիսիք էին Սյունիքի, Վանանդի, Լոռու թագավորությունները և երկրի այս կամ այն մասում իրենց գոյությունը պահպանած հայկական իշխանություններն ու Հայաստանի տարածքում կազմավորած արաբական էմիրությունները։ 922թվականին հաստատված խաղաղությունը, որը տևեց մոտ մեկ դար, Հայաստանի մյուս շրջանների նման, Վասպուրականի համար ևս ունենում է բարերար ազդեցություն։ Այս շրջանում Վասպուրականը տնտեսության և մշակույթի բնագավառում մեծ զարգացում է ապրում․ զարգանում է առևտուրը, զարգանում են քաղաքները, բացվում են բազմաթիվ դպրոցներ, որոնցից մի քանիսը դառնում են մշակույթի խոշոր կենտրոններ։
Վասպուրականի թագավորությունն իր գոյությունը պահպանում է 110 տարուց ավելի(908-1021 թվականին)։ Այս թագավորությունը, ինչպես նաև Տարոնի իշխանությունը և Տայքի կյուրոպաղատությունը, զոհ գնաց Բյուզանդական կայսրությանը։ Վերջինս նախ գրավում է Տարոնի իշխանությունը, ապա՝ Տայքի կյուրոպաղատությունը (1001 թվականին)։ Դրանից հետո հերթը հասավ Վասպուրականի թագավորությանը։ Վասիլ II-ը, ով Բուլղարական պատերազմում հաղթանակ տարավ, սկսեց ուշադրություն դարձնել Վասպուրականին։ 1016-1021 թվականներին Վասպուրականը մի քանի անգամ հարձակման է ենթարկվում արևելյան ցեղերի կողմից։ Մի կողմից արևելյան ցեղերի հարձակումները, իսկ մյուս կողմից Բյուզանդական կայսրության ճնշումները ստիպում են Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմին՝ իր լայնածավալ թագավորությունը հանձնել Բյուզանդային՝ 1021թվականին, և դրա փոխարեն, իբրև «հատուցում», ստանալ Փոքր Հայքի Սեբաստիա (Սվազ) քաղաքն իր շրջակայքով։ Այսպիսով, 1021 թվականին վերանում է Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը, երկիրը կցվում է Կայսրությանը՝ որպես նրա արևելյան պրովինցիաներից (թեմերից) մեկը։ Սենեքերիմ թագավորի հետ Սեբաստիա են տեղափոխում մի շարք ազնվականներ ու իշխաններ, ինչպես նաև հազարավոր ռամիկ բնակիչներ։
Պատմական աղբյուրների համաձայն, Սենեքերիմ թագավորի օրոք (968-1021 թվականներին) Վասպուրականում եղել է 72 բերդ ու ամրոց, 10 քաղաք, 4000 գյուղ և 115 վանք, որոնք բոլորն էլ 1021թվականին անցան Բյուզանդիային։ Բյուզանդիայի կազմում Վասպուրականը երկար չմնաց։ 1040-ական թվականներին վերջերին տեղի ունեցան սելջուկյան արշավանքները,որի հետևանքով նրանք տիրացան Վասպուրականին։ Սելջուկյան աշխարհակալ պետության մասնատման շրջանում Վասպուրականը Մոկքի, Տուրուբերանի և Բարձր հայքի հարավային գավառների հետ միասին կազմեց Շահարմենների էմիրությունը, որի մի մասը հայ-վրացական զորքերը սելջուկներից ազատագրեցին XIII դարի սկզբներին։
Վասպուրականում՝ հայերից բացի, ապրում էին հույներ, հրեաներ և ատրպատականցիներ, իսկ VIII-IX դարերից այստեղ բնակություն հաստատեցին որոշ թվով քրդեր և արաբներ։ Քրդական տարրը Վասպուրականում սկսեց ավելի ուժեղանալ XI-XII դարերից, սակայն մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրա բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը։ Վասպուրականի բնակչության թիվն իր առավելագույն չափին հասավ X դարի վերջին և XI դարի սկզբին։ Բնակչության թիվը հասնում էր ավելի քան մեկ միլիոնի, իսկ խտությունը տարբեր մասերում եղել է տարբեր։ Վասպուրականի ամենից խիտ բնակեցված շրջանները մերձլճյան գավառներն էին։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերն էին՝ անանապահությունն ու երկրագործությունը, զբաղվում էին նաև արհեստագործությամբ, առևտրով, ձկնորսությամբ և որսորդությամբ։
Որոշ հայ պատմաբանների մոտ, ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տուրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն Երեմյանը, չունենալով «Աշխարհացույցի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է Տուրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։ 7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա–բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ Արաբական խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակվել են դաժան հաշվեհարդարի։ Ստեղծված ծանր պայմաններում Վասպուրականի նախարարական տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ 774–775 թվականներին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատերազմել են Արաբական խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ։ Չնայած պարտությանը և ծանր կորուստներին, Վասպուրականի իշխանությունը պահպանել է գոյությունը։ 800 թվականին Համազասպ Արծրունին դառնում է Վասպուրականի առաջին գահերեց իշխանը՝ այդպիսով գերիշխանության տակ առնելով Վասպուրականի բոլոր իշխաններին ու նախարարներին։
Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ Այդ ժամանակաշրջանում Վասպուրական հասկացությունը տարածվել է միայն Վանա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։
Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ 9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908–1021)։
16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Ղասրե Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիան։ 16–19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրքական բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնակալության հարուցած խոչընդոտներին, Վասպուրականում զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և առևտուրը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան[1]։
Վասպուրականը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է Տուրուբերանին։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ Հայաստանի 591 թվականի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ Առեստի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր Բյուզանդիային։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։
Այսպիսով, Վասպուրականը կազմված էր հետևյալ 34 գավառներից (նախկինում տարածված մտքի՝ 35 գավառի փոխարեն, հանելով Աղիովիտը Վասպուրականի գավառների ցանկից).
- Ռշտունիք – կենտրոնը՝ Մանակերտ
- Տոսպ – կենտրոնը՝ Վան
- Բոգունիք
- Արճիշակովիտ
- Կուղանովիտ – կենտրոնը՝ Կուղան
- Առբերանի – կենտրոնը՝ Առեստավան (Առեստաւան)
- Գառնի
- Բուժունիք
- Առնոյոտն
- Անձևացիք (Անձրևացիք) – կենտրոնը՝ Կանգավար
- Տրպատունիք
- Հայոց ձոր կոչվում էր նաև Երվանդունիք (Երուանդունիք) – կենտրոնը՝ Հայկաբերդ
- Բուն Մարդաստան
- Մարդաստան – կենտրոնը՝ Համբույրազան (Համբոյրազան)
- Արտազ – կենտրոնը՝ Շավարշավան (Շաւարշաւան)
- Ակե (Ակէ) – կենտրոնը՝ Ականիս
- Աղբակ Մեծ – կենտրոնը՝ Հադամակերտ (Յադամակերտ)
- Անձախի ձոր – կենտրոնը՝ Կոտորոց բերդ
- Թոռնավան (Թոռնաւան) – կենտրոնը՝ Թոռնավան (Թոռնաւան)
- Ճվաշ-ռոտ (Ճուաշ-ռոտ) – կենտրոնը՝ Մարտակերտ
- Կրճունիք
- Մեծնունիք
- Պալունիք – կենտրոնը՝ Պղվանք (Պղուանք)
- Գուկանք
- Աղանդ-ռոտ – կենտրոնը՝ Նվարսակ (Նուարսակ)
- Պարսպատունիք
- Արտաշիսյան (Արտաշիսեան) կոչվում էր նաև Արտավանյան (Արտաւանեան) – կենտրոնը՝ Արտամետ (Արտամէտ)
- Բաքրան – կենտրոնը՝ Մարանդ
- Գաբիթյան (Գաբիթեան)
- Գազրիկյան (Գազրիկեան) – կենտրոնը՝ Գազրիկ
- Տայգրյան (Տայգրեան)
- Վարաժնունիք –
- Գողթն – կենտրոնը՝ Գողթն
- Նախճավան (Նախճաւան) – կենտրոնը՝ Նախիջևան (Նախիջևան)
Ճանապարհներ
Ք․ա․ IX-VI դդ․ Ուրարտական պետության մայրաքաղաք Տուշպան կամ Վանը Հայկական լեռնաշխարհի կարևորագույն ճանապարհների խոշորագույն հանգույցն էր։ Այն առևտրական ու ռազմական ճանապարհներով կապված էր ինչպես իր հարավային հարևան Ասորեստանի, այլ նաև Մարաստանի հետ։ Տուշպան մի շարք ճանապարհներով միանում էր Արածանիի ու միջին Արաքսի հոսանքների վրա ընկած շրջանների հետ։ Սակայն ուրարտական պետության անկումից հետո Վասպուրականի հնագույն ճանապարհները չկորցրին իրենց առևտրատնտեսական նշանակությունը։
Վասպուրականի վրայով էին անցնում Արևելքն Արևմուտքի հետ կապող տարանցիկ առևտրական ճանապարհի կարևոր ճյուղերից մեկը, որն ուներ հետևյալ նշանակությունը՝ Թավրիզ-Դիլման-Սալմաստ-Բարդուղիմեոսի վանք (այժմյան Բաշկալայից հյուսիս-արևելք)-Վան-Բերկրի-Արճեշ-Մանազկերտ։ Այս ճանապարհների նշանակությունը մեծանում է հիմնականում X-XI դարերում, բայց ի տարբերություն Այրարատով անցնող ճանապարհի, որը մենզոլական տիրապետության ժամանակաշրջանում դադարեց կարևոր դեր խաղալուց, Թավրիզ-Մանազկերտ ճանապարհը իր նշանակությամբ պահպանեց նաև հետագա դարերում, մասնավորապես XVI դարում։ Վասպուրական ի համար խոշոր նշանակություն ունեին Գողթնի և Նախիջևանի վրայով անցնող Թավրիզ-Հեր(Խոյ)-Դարոյնք տարանցիկ ճանապարհները,որոնք Վասպուրականի տարածքում ճյուղավորված էին մի շարք երկրորդական ճանապարհների ու ձգվում էին դեպի երկրի տարբեր մասերը։
Աշխարհագրական միջավայր, վիճակագրություն
Վասպուրականը պատմական Հայաստանի ամենամեծ նահանգներից է, որը հնում հանդիսացել է Արծրունյաց նախարարության կալվածքը։ Թուրքական տիրապետության կազմավորումից հետո (1550-ական թվականներից հետո) երբեմնի հայկական անվանումներին փոխարինեց թուրքականը. այսպես՝ Աղբակը կոչվեց Ալպաք կամ Հեքիարի, Անձրևացյաց գավառը կոչվեց Նորդուզ, Արծկեն՝ Ադիլջևազ, Արճեշը՝ Էրճիշ, Բերկրին՝ Պարկիրի, Բուժունիքը՝ Խոշապ, Կառկառը՝ Կես-կես -գալեսի, Գավաշը՝ Քեավաշ, Հադամակերտ քաղաքը՝ Հեքիարի-Պաշկալե, Մոկքը՝ Մոքուս, Սիփան լեռը՝ Սուփհան դաղ, Սպարկերտ գավառը՝ Իսպեթ կամ Սպարկիր, Վարագի վանքը՝ Ետտիքիլիսե, Սև կամ Թուխ գետը՝ Գարասու։1 Վան քաղաքը և նրա շրջակա 76 գյուղերը վիլայեթի մեջ մտնող մի վարչական միավոր էին, որտեղ յուրաքանչյուր գյուղ ուներ մեկ հատուկ հայ իշխան։ Այդ 76 գյուղերից և Վան քաղաքից դուրս գտնվող գավառները ղեկավարել են թուրքական մյուդիրները։ Վիճակագրության համաձայն Վասպուրականն այդ տարիներին (1850-ական թվականներ) ուներ հետևյալ գավառները.
- Բերկրին (Առբերանի) – ուներ 6 հայաբնակ գյուղ, լավ արոտավայրեր
- Ականց (Արճիշահովիտ) – ուներ 24 գյուղ, որոնք տարածվում էին լճի հյուսիսային կողմում
- Արծկեն (Բզնունյաց), Բզնունյաց գավառի մի մասն էր – ուներ 17 գյուղ
- Խարապաշեհիր (Խլաթ), նախկին Բզնունյաց գավառի մի մասն էր – ուներ 12 գյուղ
- Կարճկանն (Կորդուք) – ուներ 9 գյուղ
- Մոկք, գտնվում էր Վանա լճի արևմտյան մասում – ուներ 52 հայաբնակ գյուղ
- Հիզան (Սասնո) – ուներ 44 հայաբնակ գյուղ
- Կառկառ – ուներ 20 գյուղ
- Գավաշ (Ռշտունիք), գտնվում էր Վանա լճի հարավային մասում՝ Աղթամար կղզու դիմաց – ուներ 32 գյուղ
- Ոստան և Հայոց ձոր, գտնվում էր Ռշտունյաց և Տոսպ գավառների միջև – ուներ 32 գյուղ
- Շատախ կամ Բասենդաշտ, գտնվում էր Հայոց ձորի և Ոստանի մոտ՝ Արտոս լեռից հարավ – ուներ 45 գյուղ
- Մամռտանք – ուներ 4 գյուղ 2
Գավառներ
Ըստ VII դարի «Աշխարհացոյց»-ի, Վասպուրականը բաղկացած էր 35 գավառներից,բայց «Աշխարհացոյց»-ում հիշատակված է դրանցից միայն 32-ը։ Վասպուրականի գավառներն են՝ Ռշտունիք, Բոգունիք, Տոսպ, Արճիշակովիտ կամ Արճիշաովիտ, Աղիովիտ, Կուղանովիտ, Առբերանի, Գառնի կամ Դառնի, Բաժնունիք, Առնոյոտն, Անձևցիք կամ Անձավացիք, Ատրպատունիք կամ Տրպատունիք, Երվանդունիք, Մարդաստան, Արտազ, Ակե, Մեծ Աղբակ, Անձահիձոր կամ Անձախիձոր, Թոռնավան կամ Թոնրավան, Ճվաշռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկան կամ Դոկան, Աղվանդռոտ կամ Աղանդռոտ, Պատսպարունիք կամ Պատսպարունիք, Արտաշեսյան, Արտավանյան կամ Աբդավանան, Բաքան կամ Բագան, Գաբիթյան կամ Գավիթյան, Գազրիկան կամ Գազրիկանք, Տայգրյան կամ Տագրյան, Վարաժնունիք կամ Վարժնունիք, Գողթն, Նախճավան։
Անանիա Շիրակացին ծանոթ է եղել միայն Վասպուրականի 18 գավառներին, իսկ մյուսների աշխարհագրական դիրքին անծանոթ էր։ Դա երևում է նրանից, որ իր «Աշխարհացոյց»-ում Վասպուրականի 18 գավառները նկարագրված են հաջորդական կարգով՝ հարավից հյուսիս ուղղությամբ՝ երեք շարքով։
- Առանձին շարքի մեջ են մտնում հետևյալ 6 գավառները․ Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Առբերանի և Գառնի։ Սկսվում է Վանա լճից հարավ գտնվող Ռշտունիքով և վերջանում Գառնիով,որը սահմանակցվում է Այրարատի Կոգովիտ գավառին։
- Երկրորդ շարքի գավառները տեղադրված էին առաջին շարքում հիշատակված գավառներից անմիջապես արևելք և դարձյալ թվարկված են հարավից հյուսիս ուղղությամբ։ Այստեղ թվարկված է 7 գավառ՝ Բաժնունիք, Անձևացիք, Առնոյոտն, Տրպատունիք, Երվանդունիք, Մարդաստան և Արտազ։
- Երրորդ շարքի գավառները գտնվում են երկրորդ շարքի գավառներից արևելք։ Այս շարքում նույնպես գավառների թվարկությունը կատարված է հարավից հյուսիս ուղղությամբ և թվարկված է 5 գավառ՝ Ակե, Մեծ Աղբակ, Անձահիձոր, Թոնրավան և Ճվաշռոտ։ Ճռվաշռոտը տարածվում էր Արաքսի աջ կողմում, և հյուսիսում նրա սահմանը կազմում էր Արաքս գետը։
Այս գավառների հաջորդականությամբ թվարկումը հնարավորություն է տալիս աշխարհագրական դիրքն ավելի հեշտությամբ որոշել։
Ռշտունիք կամ Ըռըշտունիք
Ռշտունիք անունը Ուրարտու անվան հայկական ձևն է։ Այս լեռնային գավառը տարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջաններում, նրա և Հայկական Տավրոսի ջրաբաժան բարձրությունների միջև։ Ռշտունիքի մեջ մտնում էր Աղթամար կղզին։ Երկրի մի զգալի մասը պատած է սաղարթավոր անտառներով։ Ունի բերրի հող և նպաստավոր կլիմայական պայմաններ գյուղատնտեսության և այգեգործության համար։ Ռշտունիքը Տոսպի հետ միասին կազմում էր Ռշտունյաց նախարարությունը, որը կարևոր դեր խաղաց հատկապես VII դարում։ IX դարում այս գավառը Վասպուրականի բազմաթիվ այլ գավառների հետ միասին ենթարկվեց Արծրունյաց իշխանությանը։ Ռշտունիքում հիշատակվում են բազմաթիվ պատմական վայրեր, որոնցից մի քանիսը կարևոր դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ։
Ոստան
Ավան, երբեմն կոչվում է քաղաք, գտնվում է այժմյան Ոստանի տեղում՝ Արտոս լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին։ Ոստանի կլիմայական պայմանները մեղմ ու բարենպաստ են։Իբրև Ռշտունյաց իշխանանիստ ավան ունեցել է իր բերդը, որը պատած է եղել ամուր պարիսպներով։ Ոստանում շինարարական աշխատանքներ կատարվել են հատկապես Ավան, երբեմն կոչվում է քաղաք,գտնվում է այժմյան Ոստանի տեղում՝ Արտոս լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին։Արտոս լեռն ու Վանա լիճը լրացնում էին ֆեոդալական այս փոքրիկ քաղաքի հիասքանչ տեսարանը։ Ոստանի կլիմայական պայմանները մեղմ ու բարենպաստ են։ Իբրև Ռշտունյաց իշխանանիստ ավան ունեցել է իր բերդը,որը պատած է եղել ամուր պարիսպներով։Ոստանում շինարարական աշխատանքներ կատարվել են հատկապես Թեոդորոս Ռշտունի իշխանի և Գագիկ Արծրունի(908-943թթ․) թագավորների օրոք։ Այդ ժամանակներում վերանորոգվել են Ոստանի եկեղեցիները, բերդը, պարիսպները։ Գագիկի օրոք Ոստանում կատարված կառուցումների մասին մեծ հիացմունքով է խոսում Արծրունիների տան պատմիչ Թովմա Արծրունին։ Ոստանը չնայած առաջնակարգ քաղաք չէր, բայց իր արտակարգ նպաստավոր դիրքի շնորհիվ դարձել էր առևտրական կենտրոն։ Նա բարեկարգ ճանապարհներով արևելքում կապված էր Արտեմետի և Վանի, իսկ արևմուտքում՝ Բաղեշի հետ։ Ոստանը լճափին չէր, բայց այդ չէր խանգարում, որ այն լճով կապվեր մոտակա բնակավայրերի հետ։ Քաղաքը ամբողջապես թաղված էր մրգատու այգիների մեջ։
Նարեկա վանք
Այս վանքի մոտ եղել է և համանուն գյուղ։ Գտնվում էր Ոստանից արևմուտք՝ լճից 4-6 կմ վրա։
Նարեկա վանքը գոյություն է ունեցել հնուց ի վեր, սակայն արմատական վերակառուցման է ենթարկցել X դարում և հենց այդ դարում էլ դարձել է Հայաստանի մշակութային օջախներից մեկը։ Այս վանքը առանջնապես նշանավոր դարձավ նրանով, որ այստեղ ապրել է ստեղծագործել է միջնադարյան հայ մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Գրիգոր Նարեկացին(951-1003թթ)։Նարեկա վանքն ունեցել է իր բարձր տիպի դպրոցը, երաժշտական դասարանը։ Պատմական տեղեկությունների համաձայն, Նարեկա վանքւոմ որոշ ժամանակ ուսանել է նաև VII դարի մեծ գիտնական Անանիա Շիրակացին։
Տոսպ
Տոսպ անունն առաջացել է Ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից։ Երբեմն այս գավառը կոչվել է նաև Վանտոսպ՝ Վան քաղաքի այստեղ գտնվելու և գլխավոր քաղաքը լինելու պատճառով։ Տոսպը տարածվում էր Վանա լճի հարավ-արևելյան առափնյա շրջաններում։ Նա իր մեջ ընդգրկում էր Վան քաղաքի շրջակայքը, որը հնագույն շրջանում եղել է Բիաինա երկրի կենտրոնական մասը։ Ունի տաք և ցամաքային կլիմա։ Արհեստական ոռոգման դեպքում այստեղ փարթամորեն աճում են արժեքավոր բազմաթին կուլտուրաներ։ Տոսպի պատմական վայրերից նշանավոր են Վանը, Արտամենը և Վարագա վանքը։
Արտամետ
Ավան,երբեմն ուղղակի կոչվել է Ավան գյուղ։ Հայաստանի կանգուն մնացած հնագույն բնակավայրերից մեկն է և գտնվում է Վան քաղաքից հարավ-արևմուտք՝ լճափին, այժմ նրա տեղում է համանուն աննշան գյուղը։ Արտամետի բնությունն ունի անզուգական գեղեցկություն։ Նրա հյուսիսային կողմում ծփում են Վանա լճի ջրերը, իսկ հարավում բարձրանում են Հայկական Տավրոսի մի քանի լեռնագագաթներ։ Ամբողջ ավանը թաղված էր պտղատու այգիների մեջ։ Աշնան ամիսներին Արտամետի օդը բուրում էր այգիների ընտիր խնձորների անուշ հոտով։ Արտամետը հեթանոսական շրջանում եղել է Անահիտ աստվածուհու անվան հետ կապված մեհենատեղի։
Վարագա վանք
Նախքան վանք հիմնվելը այստեղ գտնվում էր հեթանոսական մեհյան։ Վարագա վանքի տեղում սկզբնական շրջանում կառուցվում է անշուք եկեղեցի, իսկ հետագայում՝ IXդ․ վերջերին և Xդ․սկզբներին հիմնվում է վանքը։ Հենց այս ժամանակ էլ Վարագա վանքը դառնում է մշակույթի կենտրոններից մեկը։ Նրան կից գործում էր դպրոց և հարուստ մատենադարան(ձեռագրատուն)։
Վարագայում շինարարական մեծ աշխատանքներ են կատարվել Վասպուրականի վերջին թագավորի՝ Սենեքերիմի օրոք, սակայն հենց նույն թագավորն էլ, երբ 1021թ․ տեղափոխվում է Սեբաստիա՝ իր հոր հետ տանում է նաև Վարագայի հոգևորականներին, նրա ամբողջ գանձերն ու հարուստ մատենադարանը։ Հետագայում այն նորից է դառնում մշակույթի հայտնի կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին այն ուներ իր բազմամարդ միաբանությունը, դպրոցը, ձեռագրատունը, պարբերական մամուլը («Արծվի Վասպուրական»)։
Առբերանի գավառ
Տարածվում էր Վանա լճի հյուսիսային կողմում՝ այժմյան Բենդիմահի կամ Բանդիմահի(Բերկրի) գետի հովտում։ Հետագայում այս գավառը կոչվեց իր գլխավոր քաղաքի՝ Բերկրիի անունով։ Առբերանիից հյուսիս՝ Բենդիմահի գետի ակունքների շրջանում տարածվում էր Գառնի գավառը, որը Կոգովիտից բաժանված էր Թոնդուրեկի լեռնահամակարգով։ Առբերանիին արևմուտքում սահմանակից էր Տուրուբերանի Աղիովիտ գավառը, այդ էր պատճառը, որ որոշ հեղինակների մոտ վերջինս դասված է Վասպուրականի կազմում։ Գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրը Բերկրի քաղաքն էր, որն այժմ էլ գոյություն ունի՝ որպես մի անշուք բնակավայր։ Գտնվում է Բենդիմահի գետի ստորին հոսանքի շրջանում։ Բերկրին եղել է բերդաքաղաք։ Նրա մասին բազմաթիվ հիշատակություններ ունեն մեր պատմագիրները, բայց X-XIդդ․ դրանք ավելի հաճախ են դառնում, քանի որ Բերկրիում տեղի էր ունենում քաղաքական մի շարք առանձնահատկություններ։ Բերկրին առաջնակարգ քաղաք չի եղել։ Այն ֆեոդալական տիպի բերդաքաղաք էր և սելջուկյան նվաճումներիվ հետո մնաց Շահարմենների տիրապետության տակ։ Վասպուրականի մի շարք պատմական վայրերի գավառները մնում են անհայտ։ Այդպիսի վայրերի թվին է պատկանում նաև Ամյուկ բերդը։ Վերջինիս մասին եղած վկայություններից երևում է, որ այն գտնվում էր Վանա լճի հյուսիս-արևմտյան առափնյա շրջանում։
Անձևացիք կամ Անձավացիք
Այս գավառը կազմում էր մի նախարարություն, որտեղ իշխում էր համանուն նախարարական տունը։ Գտնվում էր Արևելյան Տիգրիսի ծայր վերնագավառում։ Անձևացիքից հարավ գտնվում էին Բուժնունիքն ու Առնոյոտնը, իսկ հյուսիս՝ Խոշաբ գետի վերին ու միջին հոսանների ավազաններում՝ Տրպատունիքն ու Երվանդունիքը։ Խոշաբի հովիտը կոչվում էր Հայոց ձոր, որտեղ, ըստ ավանդության, Հայկ նահապետը սպանեց բռնակալ Բելին (գերեզմանի բլրի վրա)։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թ-ին գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ երբ 908թվականին ստեղծվեց Վասպուրականի թագավորությունը, գավառն ընդգրկվեց նրա կազմի մեջ՝ խաղալով ռազմաքաղաքական կարևոր դեր։ 990 թվականին Վասպուրականի թագավորությունը բաժանվեց Արծրունի երեք եղբայրների միջև, և նրա մասերից մեկը հանդիսացող Անձևացյաց գավառում թագավորեց Գուրգեն Արծրունին։ 1021 թվականին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։ Անձևացիքը լեռնային գավառ է։ Բանասերներից ոմանք նույնիսկ նրա անվան՝ Անձավացիք-ի ծագումը կապում են ռելիեֆի լեռնային բնույթի հետ։ Տեղացիները սովորաբար կոչում էին Քարգահ։Անձևացիքում հիշատակվում են մի շարք վայրեր։ Դրանից նշանավոր են Կանգուր կամ Կանգուառ ամուր բերդը՝ այժմյան Կանգովայի տեղում, և Հոգյաց վանքը՝ Արևելյան Տիգրիսի բարձրադիր ափին։
Մարդաստան կամ Արտազ
Մարդաստան գավառը տարածվում էր Արճակ լճից մինչև Արտազ գավառն ընկած շրջաններում։ Արտազ գավառն իր տարածքով համապատասխանում է այժմյան Մակուի շրջանին։ Նա գրավում էր այժմյան Զանգիմար (Դեղին) գետի միջին և ստորին հոսանքի շրջանը։ Պատկանում էր Ամատունիներին, իսկ հետագայում անցավ Արծրունյաց իշխանների ձեռքը։ Խորենացու հիշատակության համաձայն, Արտազն ավելի հին ժամանակներում կոչվում էր Շավարշան կամ Շավարշական։ Արտազում գտնվող մի քանի վայրեր նշանավոր դարձան V դարի ժողովրդաազատագրական պատերազմների ժամանակ՝ ուղղված սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ։Այդ վայրերն էին Ավարայրի դաշտը և Ներսեհապատ ու Եղինդ գյուղերը։
Եղինդ գյուղ
Այն գոյություն ուներ հնուց ի վեր։ Այս գյուղում էր գտնվում Վահան Մամիկոնյանի ճամբարն այն ժամանակ, երբ նա Նիխորի հետ վարում էր Նվարսակի հաշտության նախնական բանակցությունները։ Այժմ էլ գոյություն ունի այս գյուղը, գտնվում էր Մակուից մի քանի կիլոմոտր հեռավորության վրա և կոչվում է Երինդ։
Մակու քաղաք
Հնում եղել է բերդաքաղաք։ Հավանաբար՝ եղել է Ամատունիների ոստանը։ Պատմական անուղղակի փաստերից կարելի է ենթադրել, որ Մակուն ավելի հին ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական։ Այս քաղաքն այժմ էլ գոյություն ունի և մտնում է Իրանի մեջ։
Աղբակ
Կոչվել է նաև Մեծ Աղբակ, ի տարբերություն Փոքր Աղբակի, որը մտնում էր Կորճեքի մեջ, Աղբակը կազմում էր Արծրունիների հայկական գավառը։ Ունի երկրագործության համար լավագույն հողեր։ Նա իր տարածքով համապատասխանում է այժմյան Բաշկալայի շրջանին։ Աղբակով էր անցնում Թավրիզ-Վան ճանապարհը։ Աղբակը պաշտպանական տեսակետից ուներ հարմար դիրք և շրջապատված էր բարձր լեռնաշղթաներով։ Աղբակի պատմական վայրերից նշանավոր է Հադամակերտ կամ Ադամակերտ ոստանը։ Այժմ էլ այդ քաղաքը գոյություն ունի և կոչվում է Բաշկալա։ Աղբակի մյուս հայտնի վայրը Բարդուղիմեոսի վանքն է, որի ավերակները գտնվում են այժմյան Բաշկալա քաղաքից ոչ հեռու։ Աղբակից հարավ գտնվում էր Ակե գավառը՝ նույնանուն քաղաքով։ Աղբակում հիշատակվում են Կակենից, Որսերանք և Օսի գյուղերը։ Վերջինիս մոտ գտնվող Ս.Խաչ վանքը եղել է Արծրունիների տոհմական դամբարանը։ Աղբակի Ս.Բարդուղիմեոս վանքում, ըստ ավանդության, թաղվել է Բարդուղիմեոս առաքյալը։ Ուշ միջնադարում գրեթե լիովին հայաբակ էր։ XIV-XV դարերում Աղբակի լեռնային մասերում հաստատվել են քրդական ցեղեր։ XIV դարում Աղբակը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XIX դ. 80-ական թվականներին Աղբակի բնակիչների (մոտ 10 հազար) մեծ մասը հայեր էին։ Ապրել են նաև ասորիներ։ Հայերը 1896 թ. ենթարկվել են կոտորածի և կողոպուտի։ XXդ. սկզբին` Վանի նահանգի գավառակ՝ 144 գյուղով։ Արևմուտքից սահմանակից էր Նորդուզին և Խոշաբին, հյուսիսից`Մահուդիեին, արևելքից` Պարսկաստանին, հարավից` Գավառին և Ջուլամերիկին։ 1914-15թթ. Աղբակի հայերի մեծ մասը բնաջնջվել է։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայերն ապրել են Աղբակի հետևյալ բնակավայրերում. Ալալան, (Ս.Հակոբ), Ալաս (Ալազ), Ակնիս, Ամպիկ (Ամբիկ), Աշկիթան (Աշկերտ Ներքին), Առակ, Ասպստան (Հասպստան), Ավզան, Ատես, Արջի, Բաբլասան, Բազ, Բաշկալե, Բարս, Բժնկերտ (Մժնկերտ, Գայլգոմ, Քելգոմ), Երնկանի, Զարզավկ, Թաղիկ (Մրիբա), Լաշկոտ, Խառատուն, Կարաբուլի, Հերեսան, Հոզի (Խուզի), Ձորադիր (Սորաբերդ), Մալգավա, Նաթրուկ, Չուխ, Պատկան, Ռալիմ, Ռասուլաց, Ռըկան, Սորան, Վանքի գյուղ (Դհեր, Ս.Բարդուղիմեոս), Փիրս (Փաստի)[2]։
Անձախիձոր, Թոնրավան և Ճուաշռոտ
Անձախիձոր կամ Անձահիձոր գավառը տարածվում էր Հերից արևմուտք՝ այժմյան Կոտուր գետի միջին հոսանքի շրջանում։ Այս գավառում էր գտնվում Կոտուր ամուր բերդը(այժմ՝ Կոտուր,համանուն գետի վրա)։ Անձախիձորից արևմուտք, այժմյան Կոտուր և Մեհմեդիկ գետերի վերին հոսանքների վրա ընկած շրջաններում տարածված էր Թոնրավան գավառը, որը հայտնի էր իր Սևան և Նկան բերդերով։ Սևանը, որն այժմ կոչվում է Սեյանկալա, գտնվում է Արճակ լճի մեջ թափվող Մեհմեդիկ գետի վրա։ Պատմական Նկանի տեղում ևս այժմ կա մի գյուղ,որը կոչվում է Նագան։
Ճուաշռոտ կամ Ճվաշռոտ գավառ
Տարածվում էր Հերից արևելք և հյուսիս-արևելք ընկած շրջաններում։ Այստեղ հիշատակվում են պատմական մի քանի վայրեր,որոնց աշխարհագրական դիրքը ճշտված չէ։
Գողթն
Տարածվում էր Արաքսի ձախ կողմում՝ գրավելով Ջուղայի,Ագուլիսի և Օրդուբադի շրջանները։Կազմում էր մի առանձին նախարարական տուն,բայց աշխարհագրական և եկեղեցական առումով երբեմն մտնում էր Սյունիքի, երբեմն էլ՝ Վասպուրականի մեջ։IX-X դարերում այստեղ գոյություն ուներ արաբական էմիրություն, որը որոշ ժամանակով իր սահմանների մեջ առավ, Գողթնից բացի, նաև այլ շրջաններ։ Գողթնը հայտնի էր իր խաղողի և մրգատու այգիներով և գինեգործությամբ։ Նշանավոր էր նաև իր գուսաններով։ Գավառի բնակիչները մեծ դժվարությամբ ընդունեցին քրիստոնեական կրոնը։ Այդ է պատճառը, որ քրիստոնեական եկեղեցու սպասարկու հայերը մեծ տհաճությամբ են արտահայտվել Գողթնի բնակիչների վարք ու բարքի մասին՝ նրանց անվանելով «անդարդ ու անհոգ գողթանցիներ»։ VII դարի «Աշխարհացոյցի» հաղորդած տեղեկություններով՝ Գողթնը Վասպուրականի 33-րդ գավառն էր, որն Արծրունիների տիրապետության տակ էր անցել հավանաբար V դարի կեսերից։ Թովմա Արծրունու տեղեկություններով՝ Գողթնը Վասպուրականի կազմում եղել է մինչև 737 թվականը։ Գողթնի պատմական վայրերիվ նշանավոր են Ջուղա ավանը և Օրդվաթ(այժմ՝ Օրդուբադ քաղաքը), ու Մսրվանիս գյուղերը։ Ենթադրվում է, որ Մսրվանիս գյուղն իր անունը ստացել է Մեսրոպ Մաշտոցի անունից, ով Գողթնում եղած ժամանակ ապրել և ստեղծագործել է այդ գյուղում։
· Վասպուրականի նահանգ
- 15 Սեպտեմբերի, 2021mmarianna2015
- Վասպուրականը Մեծ Հայքի 8-րդ նահանգն է։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիքին, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Վասպուրականը ընդգրկում էր 34 գավառ։ Նրանք են ՝ Ռշտունիք, Տոսպ, Գառնի, Գողթն, Նախճավան և այլն։ Մ.թ.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Մ.թ.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր առաջին հայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը (մ.թ.ա. 580 — մ.թ.ա. 201), Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ, իսկ Վանը՝ նորաստեղծ պետության մայրաքաղաք։ Հայաստանի սատրապությունը (մ.թ.ա. 522 — մ.թ.ա. 331) Աքեմենյան տիրապետության օրոք բաժանվել էր 2 հատվածի՝ հարավային, որի կենտրոնը Վան քաղաքն էր, և հյուսիսային, որի մայրաքաղաքն Էրեբունին էր։ Պետականության վերականգնումից հետո՝ մ.թ.ա. 331 թվականին, Երվանդ Գթագավորը մտադրվում է մայրաքաղաքը տեղափոխել հյուսիս՝ Արարատյան դաշտ, սակայն Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում։ Մ.թ.ա. 189 թվականին Արտաշես Ա թագավորը հիմնադրում է Արտաշեսյանների արքայատոհմը (մ.թ.ա. 189 — 1)։ Մ.թ. 54 թվականին նրան փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան (66-428): Այս ամբողջ ժամանակահատվածում Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում։ Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ 9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների, սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908-1021)։ Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։
Իմ կարծիքով՝Մեծ Հայքի ամենամեծ ու ամենանշանավոր նահանգը Վասպուրականի նահանգն է,որը հաստատված է նաև պատմական տվյալներով: Վասպուրականը Մեծ Հայքի 8-րդ նահանգն է: Հյուսիսից սահմանակից էր Այրարատ,հյուսիս-արևելքից՝Սյունիք,արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք,հարավից՝Կորճայք, Մոկք և Աղձնիք ,արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Ընդգրկում էր 34 գավառ։ Վասպուրականը հնում հանդիսացել է Արծրունյաց նախարարության կալվածքը։ Թուրքական տիրապետության կազմավորումից հետո (1550-ական թվականներից հետո) երբեմնի հայկական անվանումներին փոխարինեց թուրքականը. այսպես՝ Աղբակը կոչվեց Ալպաք կամ Հեքիարի, Անձրևացյաց գավառը կոչվեց Նորդուզ, Արծկեն՝ Ադիլջևազ, Արճեշը՝ Էրճիշ, Բերկրին՝ Պարկիրի, Բուժունիքը՝ Խոշապ, Կառկառը՝ Կես-կես -գալեսի, Գավաշը՝ Քեավաշ, Հադամակերտ քաղաքը՝ Հեքիարի-Պաշկալե, Մոկքը՝ Մոքուս, Սիփան լեռը՝ Սուփհան դաղ, Սպարկերտ գավառը՝ Իսպեթ կամ Սպարկիր, Վարագի վանքը՝ Ետտիքիլիսե, Սև կամ Թուխ գետը՝ Գարասու։Վան քաղաքը և նրա շրջակա 76 գյուղերը վիլայեթի մեջ մտնող մի վարչական միավոր էին, որտեղ յուրաքանչյուր գյուղ ուներ մեկ հատուկ հայ իշխան։Մ.թ.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն: Մ.թ.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր առաջին հայկական պետությունը՝ Երվանդականների թագավորությունը (մ.թ.ա. 580 – մ.թ.ա. 201), Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ, իսկ Վանը ՝ նորաստեղծ պետության մայրաքաղաք։ Հայաստանի սատրապությունը (մ.թ.ա. 522 – մ.թ.ա. 331) Աքեմենյան տիրապետության օրոք բաժանվել էր 2 հատվածի՝ հարավային, որի կենտրոնը Վան քաղաքն էր, և հյուսիսային, որի մայրաքաղաքն Էրեբունին էր։ Պետականության վերականգնումից հետո՝ մ.թ.ա. 331 թվականին, Երվանդ Գ թագավորը մտադրվում է մայրաքաղաքը տեղափոխել հյուսիս՝ Արարատյան դաշտ, սակայն Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում։
Advertisement
7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա-բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ Արաբական խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակվել են դաժան հաշվեհարդարի։ Ստեղծված ծանր պայմաններում Վասպուրականի նախարարական տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ 774-775 թվականներին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատերազմել են Արաբական խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ։ Չնայած պարտությանը և ծանր կորուստներին, Վասպուրականի իշխանությունը պահպանել է գոյությունը։ 800 թվականին Համազասպ Արծրունին դառնում է Վասպուրականի առաջին գահերեց իշխանը՝ այդպիսով գերիշխանության տակ առնելով Վասպուրականի բոլոր իշխաններին ու նախարարներին։
Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ 9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը(908-1021):Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ Այդ ժամանակաշրջանում Վասպուրական հասկացությունը տարածվել է միայն Վանա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։
16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Կասրե-Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիան։ 16-19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրքական բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնակալության հարուցած խոչընդոտներին, Վասպուրականում զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և առևտուրը։ 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան:
Վասպուրականի Արծրունյաց թագավորություն, ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 908–1021 թվականներին, Արծրունիների արքայատան գլխավորությամբ։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս Թուրքիայից, մասամբ՝ Հայաստանից, Իրանից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան)։
Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենաընդարձակն ու ամենազորեղն էր, որը հիմնադրվել էր 908 թվականին՝ Գագիկ Արծրունու կողմից, և թագավորություն հռչակվել Ատրպատականի ամիրայության օգնությամբ։
Թագավորության տարածքն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած շրջանները՝ կազմելով 40 000 քառ. կմ։ Բնակչությունը 11-րդ դարի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 քաղաք, 4 000 գյուղ, 72 բերդ և ամրոց, 115 վանք ու եկեղեցի։
Վասպուրականի թագավորության սահմանների փոփոխությունը 908-1021 թվականների
Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց։ Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uուրբ Խաչ եկեղեցին, նավահանգիստ ու արքունական պալատներ[1]։
Վասպուրականին բնորոշ են լեռնածին սարահարթերը, լեռների արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը կյանք են տալիս նրանց։ Վանա լճի առափնյա հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության, մանավանդ պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։
Վասպուրականի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում։ Նրանցից հատկապես մեծարժեք է Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրությունը։
Վասպուրականի թագավորների ցանկ
Անունը | Իշխել է | Նշումներ |
Գագիկ Ա | 908 – 943 | Աշոտ-Սարգսի որդին |
Դերենիկ-Աշոտ | 943 – 959 | Գագիկ Ա-ի որդին |
Աբուսահլ-Համազասպ | 959 – 972 | Գագիկ Ա-ի որդին |
Աշոտ-Սահակ | 972 – 991 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Գուրգեն-Խաչիկ | 991 – 1003 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Սենեքերիմ | 1003 – 1021 | Աբուսահլ-Համազասպի որդին |

Վան
Վան (թուրքերեն՝ Van, քրդ.՝ Wan), նախկին հայկական քաղաք, ներկայում քրդաբնակ քաղաք Արևմտյան Հայաստանում Վանի մարզում՝ Վանա լճի արևելյան ափին։
Պատմություն
Վանի թագավորություն

Վանի թագավորությունը դարերի ընթացքում
Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թվականը։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։
Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիսարևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղաձիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ։ Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը։
Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ։ Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով։ Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես։ Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը։ Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես՝ ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել)։
Անվան ծագում
Վան անվանումը սեպագիր արձանագրություններում հիշատակված Բիաինիլի երկրանվան հնչյունափոխված ձևն է։ Քաղաքը հիշատակվում է նաև՝ Վանատոսպ կամ Վան Տոսպա, Քաղաքն Շամիրամա, Շամիրամաշեն կամ Շամիրամակերտ, Երվանդավան, Քաղաքն ամարատանի կամ Ամուրն ավան անվանումներով։
Հոգևոր կյանք
Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը։ XX դարի սկզբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Ս. Տիրամայր, Ս. Աստվածածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս-Պետրոս (Սրբոց Առաքելոց), Ս. Էջմիածին, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս, Ս. Վարդան, Ս. Ծիրանավոր։ Քաղաքի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները։ Վանում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր։ Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 Ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ։
Հասարակական կյանք

Աղթամար կղզին եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար), հետին պլանում՝ Արտոս լեռը
Վանի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը։ Այստեղ 19-20-րդ դարերում լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թվականից), «Հայացք», «Հորձանք», «Ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը։ Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր։
Վանի 1915 թվականի հերոսամարտ
Ինքնապաշտպանական կռիվները Վանում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին։ Թուրքերի 10-12 հազարանոց բանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վանում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր։ Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված։ Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, քաղաքում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը (հետագայում հայտնի նկարիչ)։ Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր։ Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը։ Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը։ Դժվարությունն այն էր, որ Վանում էին ապաստանել նաև շրջակա գյուղերի հազարավոր փախստականներ։ Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը։ Վանը այսպիսով դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության։ Տեղին էին Ա. Եկարյանի Վանի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը.

Վանի Այգեստանների ներկայիս համայնապատկերը Վանա բերդի բարձունքից
Եվ Վանի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ։ Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Հերոսական կռիվներում աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով։ Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ Զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վանը և քաղաքի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը։ Սակայն ռուսների հետ, նահանջեցին նաև վանեցիները։
Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վանի ու Վանի նահանգի հայության համար։ 1915-1918 թվականներին սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով։ 1915-1918 թվականներին տասնյակ հազարավոր հայեր, ստիպված թողած տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ ավերեցին քաղաքի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը։ Վանը վերածվեց համատարած գերեզմանի։ Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում։ Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թվականներ), 1916 թվականին այցելելով Վան, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վանը նմանեցնում է մի մեծ գերեզմանի։ Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վանը այսօր ունի շուրջ 50 000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ։
Հիշատակ
Վանի 1915 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված Հայաստանում Աշտարակ–Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ քաղաքից հյուսիս-արևմուտք) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի հեղինակն է Ջիմ Թորոսյանը։ Թեև Վանի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դառնան։ Հուշարձանի Ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը։
Պատմական հուշարձաններ

Որպես Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը, Վանը և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից։ 1827-1829 թվականներին Վանում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա։ Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թվական), Օ. Ռասսամը (1877 թվական) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ։ Սրանք Վանի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում։ Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են մթա) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը։ Վանի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադեմիկոս Ն. Մառի և Հ. Օրբելու 1916 թվականին քաղաքում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով։ 1916 թվականից հետո մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը։
Հայտնի վանեցիներ
Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝
- Գևորգ Արծրունի (1771-1830), մշակութային գործիչ
- Երեմիա Արծրունի (1804-1877), ռուսական բանակի գնդապետ
- Հովհան Միրզայան Վանանդեցի (1772-1840), բանաստեղծ
- Մկրտիչ Խրիմյան (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), Հայոց կաթողիկոս
- Տիգրան Ամիրխանյան (1835-1897), թատերագետ, մանկավարժ
- Գարեգին Սրվանձտյան (1840-1892), ազգագրագետ
- Արսեն Թոխմախյան (1843-1892), հեղափոխական, հասարակական գործիչ և գրող
- Խաչատուր Սուրենյան (1848-1896), մանկավարժ, բանաստեղծ
- Մկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան, 1864-1896), ազատագրական շարժման գործիչ
- Փանոս Թերլեմեզյան (1865-1941), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
- Վրթանես Փափազյան (1866-1920), գրող
- Արմենակ Եկարյան (1870-1925), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ
- Վրթանես Ախիկյան (1872-1936), նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Ավետիս Թերզիբաշյան (1873–1950), կուսակցական գործիչ, գրող
- Հովհաննես Հակոբյան (1876-1937), պատմաբան, պրոֆեսոր
- Հայկ Բադիկյան (1876–1950), հայազգի ամերիկյան քանդակագործ
- Վ. Նալբանդյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր
- Արտակ Դարբինյան (1878-1950), հրապարակախոս, հասարակական գործիչ
- Տիգրան Նալբանդյան (1878– 1954), երգիչ
- Հովհաննես Ալխազյան (1881-1958), Փարիզի գեղարվեստների ազգային ընկերության, նկարչության և քանդակագործության միջազգային ընկերությունների անդամ
- Ե. Մովսիսյանը (1876-1950), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Արամ Թորոսյան (1884–1941), ամերիկահայ ճարտարապետ ու գրականագետ
- Լեռ Կամսար (Արամ Թովմասյան, 1888-1965), գրող, երգիծաբան
- Հրանտ Գալիկյան (1889-1938), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆեսոր
- Տիգրան Ջրբաշյան (1889–1937), մանկավարժ, երկրաբան, պրոֆեսոր
- Ղևոնդ Փիրղալեմյան (1830-1891), գրող, բանասեր
- Ազատ Վշտունին (1894-1958), բանաստեղծ,
- Կարո Զաքարյան (1895-1967), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Ծերուն Թորգոմյան (Դեղտրիկյան, 1896–1986), գրող
- Սյուզան Գարազաշը (1897-1944), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Վահրամ Թերզիբաշյան (1898-1964), գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր
- Մանվել Մարության (1901), իրանահայ գրող, դերասան
- Աղասի Խանջյան (1901-1936), կուսակցական, պետական գործիչ
- Վարազդատ Հարությունյան (1909-2008), ճարտարապետ, պրոֆեսոր
- Լևոն Արիսյան (1903-1938), ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար
- Գուրգեն Մահարի (1903-1969), գրող
- Վահրամ Ալազան (Գաբուզյան, 1903–1966), գրող
- Նորայր Դաբաղյան (1904-1955), գրականագետ, պրոֆեսոր
- Լեմվել Մարության (1904-1968), թարգմանիչ
- Վարդան Աճեմյան (1905-1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատերագետ, ռեժիսոր
- Նեմրութը Բաղդասարյան (1905-1988), անվանի լուսանկարիչ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ
- Մինաս Հյուսյան (1904-1994), գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր
- Լյուսի Թարգյուլ (Թարգյուլյան, 1905-1955), գրող
- Գարեգին Ասլանյան (1906-1985), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր
- Աղասի Դարբինյան (1906-1987), ֆրանսահայ հասարակական գործիչ
- Մանվել Մանվելյան (1913-1985) ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
- Մկրտիչ Ատյան (1907-1983), ՀՀ ԳԱ թղթակից անդամ, գրականագետ
- Վարդան Ավետիսյան (1911-1975), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
- Վալենտինա Աճեմյան (1913-1991), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
- Պավլինե Բուռնազյան, ՀԽՍՀ վաստակավոր դերասան, պարարվեստի վաստակավոր ուսուցիչ
Վանի մասին
Վանեցիների մեջ տարածված էր հետևյալ ասացվածքը.
իսկ ամերիկացի միսիոներ Էյնոլդսը ասել է.
Ավելի ջերմ են հայտնի հայագետ Լինչի խոսքերը.
Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել։ |

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը` 2846 տարի առաջ: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ, ինչպես Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն: Քաղաքի կենտրոնում կառուցված էր միջնաբերդը, որը հնարավորություն էր տալիս դիմադրել թշնամիներին և քաղաքն անառիկ պահել: Վանը եղել է նաև Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կենտրոնական քաղաքը, որտեղ բազմել է Վասպուրականի իշխանական տոհմը` Արծրունիները: Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Ըստ ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում ու Վանա լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները: Վանում բնակվող հայերը զբաղվել են ոսկերչությամբ, գորգագործությամբ, ձկնորսությամբ և այլն: Վանի անվան իրական ծագումը հայտնի չէ: Այն կապում են Հայոց Վան թագավորի անվան հետ, ըստ մեկ այլ տարբերակի` դա Բիայնիլիի հնչյունափոխված տարբերակն է: Հայերը Վանում ապրել են միչև 1915 թվականը: Ցեղասպանության տարիներին վանեցիները հերոսական պայքար են մղել թուրքական զորքերի դեմ: Կոտորածներից փրկված հայերի մի մասը Հաստատվել է Արևելյան Հայաստանում: Քաղաքը գրաված թուրքերը ավերել են հայկական թաղամասերը: Այժմ հայոց առաջին մայրաքաղաքը Թուրքիայի տարածքում է` Արևմտյան Հայաստանում:


Վան — Տուշպա
Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ` IX դարի առաջին կեսում: Հնագույն շրջանում այն կոչվել է Տուշպա: Քաղաքը Ռւրարտական պետության կենտրոնական շրջանի` Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը եւ նշանակում է <<ապրելու տեղ>> , <<բնակավայր>>: Այդ պատճառով էլ <<վան>> բառի զուգորդությամբ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդ-ա-վան, Արշակ-ա-վան, Զարեհ-ա-վան, Նախճ-ա-վան, Վանե-վան եւ այլն):

Վանի թագավորություն
Վանի թագավորություն |
Մ.թ.ա. 859 – Մ.թ.ա. 590 → |

Մայրաքաղաք | Արզաշկուն Տուշպա |
Լեզու | Ասորաբաբելական[1], Ուրարտերեն (Խուռիերեն), Հայերեն[2] |
Ազգություն | խառը բնակչություն[2][3][4][5][6],հայեր[2][7][8][9][10] |
Կրոն | Վանի թագավորության դիցարան |
Իշխանություն | |
Պետական կարգ | Միապետություն |
Պետության գլուխ | Արքա |
Պատմություն |
Վանի թագավորություն պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-7֊րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[16], երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»] անուններով։
Վանի Թագավորներից առաջինը, Արամն է որի մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։
Վանի թագավորության էթնոքաղաքական ծագում
Անվանումների նույնականացում
Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը)։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[22]։
Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են[22]։ Ասվածը հիմնավորում է նաև մեկ այլ ուսումնասիրություն։ Մ.թ.ա. 6-րդ դարում Պարսկաստանում հիմնվեց Աքեմենյանների թագավորությունը։ Այդ երկրի թագավորները մի քանի հարյուր տարի արձանագրություններ էին գրում։ Նրանց արձանագրությունները երեք լեզվով են գրված՝ հին պարսկերեն, աքքադերեն (բաբելական տարբերակով), էլամերեն (Էլամը Պարսկաստանի հարավում գտնվող հին երկիր էր)։ Հին պարսիկները Հայքն անվանում էին «Արմինա»։ Պարսից Աքեմենյան թագավորների բազմաթիվ արձանագրություններում Հայաստանը հաճախակի է հիշատակվում «Արմինա» անունով։ Նրանց արձանագրությունների աքքադական մասում «Արմինա»-ի փոխարեն բոլոր տեղերում գրված է «Ուրաշտու»։ Աքքադերենի ասորական տարբերակի «Ուրարտու»-ն բաբելական տարբերակում «Ուրաշտու» ձևն ունի, քանի որ ասուրականի «ր» հնչյունի դիմաց բաբելականը «շ» ուներ։ Այսպիսով, հին պարսկերենով գրված «Արմինա»-ի դիմաց աքքադերենն ամեն տեղ այն ներկայացնում է «Ուրարտու» («Ուրաշտու») ։
Հատված Բեհիսթունի արձանագրությունից | |
ձախից աջ՝ 1. Բեհիսթունի արձանագրության հատված, 2. գծապատկեր։ |
Վերը նշված արձանագրություններից ամենամեծը գրել է տվել պարսից Դարեհ I թագավորը։ Այն փորագրված է Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվող Բեհիսթուն գյուղի մոտական բարձր ժայռին։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը, և այստեղ էլ հին պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու» («Ուրաշտու»)։ Այդ արձանագրության մեջ կա հետևյալ նախադասությունը. «Խոսում է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»։ Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա», իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»։ Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի[22], այսինքն հին պարսկերենով «Արմինա» անվանումը բառացի ունեցել է ՈՒրարտուի /տվյալ բառակազմությունում՝ Արարատի/ մարդկանց /այսինքն՝ բնակիչների կամ ժողովրդի/ երկիր իմաստը։
Բեհիսթունի արձանագրության մեջ խոսվում է նաև հայերի մասին։ Հին պարսկերեն նախադասություններում հայը կոչվում է «արմինիյա», իսկ աքքադերեն նույն նախադասությունների մեջ՝ «ուրարտայա» («ուրաշտայա»)։ Արձաանագրությունում առկա է հետևյալ նախադասությունը՝ «մի հայ անունը Արաքա», որը հին պարսկերեն մասում ունի հետևյալ տեսքը՝ «Արաքա նամա արմինիյա», իսկ աքքադականում՝ «Արախա շուումշու ուրաշտայա»։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ հին պարսիկները հայերին անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա (կամ ուրաշտայա)։ Այսինքն՝ ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով, այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա (ուրարտացի)[22]։
Թուրքական վարկած
Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով «ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է, որ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ Ա. Վեֆան իր հրապարակումով փորձում էր արդարացնել թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանություն «ցեղասպանության» դիմաց իմաստով։ Հատկանշական է նաև, որ այդ աշխատությունը Թուրքիայի կառավարության աջակցությամբ տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում[23]։ Հաճախ թուրք-ադրբեջանական քարոզչական գրականությունում կարելի է հանդիպել այն մտքին, թե հայերը ցանկանում են Վանի թագավորությունը դարձնել հայկական՝ մեղադրելով հայերին ոչ միայն մարդկային, այլև մշակութային ցեղասպանության մեջ[24]։
Ֆիզիկա–աշխարհագրական բնութագիր
Աշխարհագրական տեղադրություն
Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։ Հայկական լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով։ Նախկին Վանի թագավորության տարածքի բնատեսարանները միմյանցից տարբերվում են իրենց բազմազանությամբ՝ ալպյան բարձրալեռնային գոտիներ (2700-2950 մ բարձր ծովի մակերևույթից), անապատներ, անտառածածկ գոտիներ, բերրի հարթավայրեր և այլն։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Արածանին և Արաքսը։ Հայկական լեռնաշխարհում տեղակայված են նաև երեք լճեր, որոնք իրենց բաղադրությամբ և հիդրոլոգիայով միմյանցից տարբերվում են։ Այդ լճերն են՝
- Սևանա լիճը 1900 մ բարձրության վրա գտնվող քաղրահամ լիճ է, որը հնում հայտնի է եղել Գեղարքունի, Գեղամա ծով անվանումներով։ Այն երկրորդ ամենաբարձր քաղցրահամ լիճն է ամբողջ աշխարհում[Ն 1]։ Պատմականորեն այն գտնվել է Սյունիք նահանգի հյուսիսային մասում։ Ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման արդյունքում դարձել է թերակղզի։ Լճում աճում են իշխան, կարմրախայտ, սիգ ձկները։
- Վանա լիճը 1720 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ է, որը հնում հայտնի է եղել Բզնունեաց ծով և Ռշտունեաց ծով անվանումներով։ Այն մաս է կազմել Տուրուբերան և Վասպուրական նահանգների[25]։ Լիճը ունեցել է 7 կղզի, որից մնացել են միայն 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար կղզիները։ Լիճը հայտնի է իր տառեխ ձկով։
- Ուրմիա լիճը 1275 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ, որը հնում հայտնի է եղել Կապուտան անվամբ։ Մինչև մ․թ 4-րդ դարը եղել է հայոց պետականության կազմի մեջ, ապա անցել է պարսկական իշխանության տակ։ Այն ունի 60-ից ավել կղզիներ։
Պատմություն
Ձևավորում
Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի ժամանակաշրջանի ասորական բարձրաքանդակի մի հատված (27 սմ լայնություն), որը զարդարել էր դարպասը։ Այն պատկերում է ասորական զորքերի՝ ուրարտացիների նկատմամբ տարած հաղթանակի տեսարանը՝ մ.թ.ա. մոտ 858 թվականին։
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860–մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835–մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։
Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին
Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825–մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810–մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։
Թուլացում
Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։
Թագավորության վերացման ներկայումս ընդունված տեսակետ
Մ.թ.ա. VII դ. վերջին քառորդին և մ.թ.ա. VI դ. սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ. լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Վանի, Ասքանազյանը և Մանան։ Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբոնի բերած տեղեկությունների, Պրոտոթիեսի ժառանգորդ Մադիեսը (հին հայկ. Աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ Հրաչյա) ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կիաքսար թագավորին (մ.թ.ա. 624-584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Մ.թ.ա. VI դ. սկզբին Վանի թագավորությունը և նրան սերտորեն դաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ.թ.ա. 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ (Հին կտակարան, Մարգարեութիւն Երեմիայ, գլ. ԾԱ, 27)։ Հետևաբար արտաքին ուժերի, այսինքն՝ Վանի թագավորությանը դաշնակից Ասքանազյան իշխանության կամ Արմի-Շուպրիայից իբր թէ Վանի թագավորություն ներթափանցած (ենթադրաբար նախահայկական) ցեղերի, առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Վանի թագավորության նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար փաստարկներ։ Հետևաբար՝ ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափոխություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների)։
Պետական կառուցվածք
Արարատյան տերության կառուցվածքը, սոցիալ-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ սոցիալ-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։
Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։
Կառավարում
Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։
ԲացելՎանի թագավորության արքաների ցանկը |
Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ
Հիմնական հոդված՝ Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ
Զինված ուժեր
Զինված ուժերի կորիզը կազմել է արքունի մշտական զորաբանակը (մոտ 50 հազար միավոր), որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորաբանակին միացել են իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմված աշխարհազորը, հաճախ նաև դաշնակից երկրների զինված ուժերը։ Մարտիկները զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով, գուրզերով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով և կապարճներով, զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Հեծելակային, հետևակային և մարտակառքային ուժերով համալրված զորաբանակը բաղկացած էր սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից ևն։ Մարտերում գերագույն հրամանատարին՝ արքային աջակցել են նրա առաջին և երկրորդ «թուրտաները» (սպարապետներ), գնդապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները։ Արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպանական համակարգի և ռազմական արվեստի կատարելագործմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրական և սահմանային շրջաններում։ Երկրի խորքերը տանող հիմնական ուղիներն արգելափակվել են պաշտպանական հենակետերով։
Մշակույթ
Հիմնական հոդված՝ Վանի թագավորության մշակույթ
Հայաստանում բրոնզեդարյան նյութական և հոգևոր մշակույթի ավանդույթները պահպանվում և իրենց հետագա զարգացումն են ապրում Վանի թագավորության շրջանում։ Թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները։ Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով։ Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ։ Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին։ Հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս Թուրքիայի և Իրանի սահմաններում գտնվող տարածքներում։ Բերդաքաղաքների պեղումների ժամանակ բացվել են նաև պաշտամունքային զանազան կառույցներ։
Խալդի աստծու տաճարի ավերումը․ (Սարգոն II-ի տաճարի պատի զարդաքանդակ)
Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը։ Եզակի նշանակություն ունեցող այդ կառույցի ճարտարապետական տիպի մասին կարելի է պատկերացում կազմել Սարգոն II-ի (մ․թ․ա․ 722-705 թթ․) պալատի բարձրաքանդակի պատկերից՝ ասորեստանցիների կողմից Խալդիի տաճարի գրավման և կողոպտման տեսարանից։ Մուսասիրի տաճարը լիովին տարբերվել է Հին Արևելքում հայտնի պաշտամունքային կառույցներից և հիշեցնում է Հին Հունական դասական տաճարների նախատիպը։ Տաճարը կառուցվել է բարձր դիրք ունեցող հարթակի վրա և ունեցել է ճակտոնով ավարտվող երկթեք տանիք։ Տաճարի մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու արձաններ, իսկ ճակատը զարդարվել է խոյակներով պսակված վեց սյուներով։ Ասորեստանցի արվեստագետը պատկերել է նաև ուռուցիկ միջնամաս ունեցող կլոր վահաններ, որոնք տեղադրված են սյուների և ճակատային պատի վրա։ Այդ վահանները լավ հայտնի են Վանի թագավորության ժամանակաշրջանի հուշարձանների՝ Ռուսախինիլի (Թոփրաք կալեի), Ալթին թեփեի (Բարձր Հայք), Ադիլջևազի (Արծկեի մոտ) և այլ պեղումներից։ Վահաններով զարդարում էին ճարտարապետական հուշարձանների ներքին հորինվածքը։
Վանի թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինությունները ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարդարելու արվեստը։ Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-Բերդի (Էրեբունի), Կարմիր Բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարներր։ Դրանք բազմագույն են և վկայում են Վանի թագավորության ճարտարապետության մեջ գույնի առանձնահատուկ դերի մասին։ Էրեբունիի որմնանկարներից մեկում պատկերված է թագավորական որսի տեսարան, որի մասնակիցներից են ինքը՝ արքան, նրա մերձավոր մեծատոհմիկները, այրուձին ու հետևակը։ Սակայն, ընդհանուր առմամբ, քարի վրա կատարված նախշազարդերն աննշան դեր էին կատարում թագավորության ժամանակաշրջանի շինությունների ներքին ու արտաքին հարդարանքում։ Քանդակագործությունը, քարի վրա փորագրությունը ճարտարապետությունը լրացնող ու հարստացնող գործառույթ էին Վանի թագավորության հուշարձաններում։ Փորագրության արվեստր զարգացում ու տարածում չէր ստացել նույնիսկ ժայռերի մեջ փորված անձավային շինություններում։
Վանի թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր որմնանկար (Էրեբունի մ․թ․ա․ 8-րդ դար) շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել։ Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»։ Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որը ունի ավելի քան 5 մետր բարձրություն։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ժայռի ստորոտում գտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մեկ այլ շինություն։ «Մհերի դուռ» խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810 թթ․) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786 թթ․) օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր։ Անձավների մի մասը հավանաբար դամբարանի դեր է կատարել։
Վանի թագավորության արքաների վահանները,
ձախից աջ՝
Սարդուրի Բ-ի, Արգիշտի Բ-ի
Վանի թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էին հասել գեղարվեստական արհեստագործության այլևայլ ճյուղերը, հատկապես՝ մետաղագործությունը։ Մետաղյա իրերը հաճախ պատրաստվում էին թագավորի և մերձավոր շրջապատի պատվերով, աչքի էին ընկնում առանձնահատուկ շքեղությամբ և զարդարանքի հարստությամբ։ Դրանցից են առյուծների ու ցուլերի դրվագված պատկերներ կրող դեկորատիվ վահանները, որոնք զարդարված են երեք գոտիներով։ Այդպիսի վահաններ պատրաստվում էին ոսկուց, արծաթից ու բրոնզից։ Իրենց զարդապատկերներով ու շքեղությամբ ուշադրություն են գրավում նաև բրոնզյա սաղավարտներն ու կապարճները։
Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ Մեզ են հասել նաև մեհենագրային (հիերոգլիֆային) արձանագրություններ։ Վանի թագավորության մեհենագրային համակարգը բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք դրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար (առանց բառանջատման)։ Մեզ են հասել շուրջ 1500 մեհենագրային արձանագրություններ և մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։
Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրությունների թարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնական համարվել չի կարող։
Վանի թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան[26]։
Հոգևոր ընկալումներ
«Մհերի դուռ» |
Հայկական լեռնաշխարհում կառուցված բազմաթիվ սրբազան դարպասներից մեկը, որի վրա փորագրված է Վանի թագավորության դիցարանի նկարագրությունը։ |
Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն Վանի թագավորության կրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդ պետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրում նաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նոր կրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկա բազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենա պաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածության հատկանիշներ[12]։
Դիցարանի կառուցվածք
Պատմական Հայաստանի Վանա բերդի մոտ՝ ժայռերի մեջ առկա է ժայռափոր արձանագրություն, որը առավել հայտնի է Մհերի դուռ անունով։ Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» և այլն։ Դիցարանի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր սրբատեղիները, որտեղ մարդիկ երկրպագել են նրանց։ Այդ վայրերը, բացի պաշտամունքային դեր կատարելուց, եղել են նաև գիտության, մշակույթի խոշոր կենտրոններ[12]։
Աստվածներ
Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է (Հ)Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով[27]։ Լինելով բուն Վանի թագավորության երևույթ, նա, ամենայն հավանականությամբ, սկզբում թագավորող տոհմի հովանավորողն է եղել, իսկ հետագայում, պետականության կազմավորմանը զուգահեռ, ստացել է համաբիայնական նշանակություն[28] (ներկայումս ուսումնասիրողներից շատերը այն կարծիքին են, որ «Հալ(յ)դի» աստվածությունը մեծ հավանականությամբ Մ․ Խորենացու «Հայաոց պատմություն»-ում հիշատակված «Հայկ» նահապետի անվանական տարբերակն է)։
Խալդի աստված |
Խալդիի պաշտամունքը քաղաքական մեծ նշանակություն ուներ․ Վանի թագավորության տիրակալները, հաշվի առնելով թագավորության բնակիչների վրա այդ պաշտամունքի ունեցած ազդեցությունը, իրենց իշխանությունը հայտարարում էին Խալդիից տրված։ «Խալդին ինձ արքայություն տվեց» արտահայտությունը հայտնի է Վանի թագավորության գրեթե բոլոր թագավորությունների արձանագրություններից[29]։ Խալդին ինքն էլ ընկալվում էր որպես արքա[Ն 13] և պատկերվում էր գահին նստած։ Վանի թագավորության արքաները մ.թ.ա. 9-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի վերջ ընկած ժամանակահատվածում իրենց իշխանությունն օրինականացնելու նպատակով թագադրվում էին Մուսասիրում, որտեղ գտնվում էր Խալդիի գլխավոր տաճարը։ Ուշագրավ է, որ Ասորեստանի դեմ երկարամյա պայքարի ընթացքում Վանի թագավորության բնակիչների համար ամենածանր կորուստը Մուսասիրի տաճարի կործանումն էր[12]։
Խալդիի անունով են առաջնորդվում Վանի թագավորության արքաները իրենց գործունեության բոլոր ոլորտներում, լինի պատերազմ ու արհավիրք, թե խաղաղ շինարարություն։ Նրանց տարեգրությունները տարի առ տարի, գրեթե առանց բացառության, սկսվում են հետևյալ բառերով․ «Խալդին արշավեց․․․», և ավարտվում՝ «հանուն Խալդիի այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի»[30]։
Բավականին հետաքրքիր է, որ Վանի թագավորության կրոնական քաղաքականության մեջ ձգտում է նկատվում, եթե ոչ առ միապաշտության, ապա շատ կայուն գիծ դիցարանում Խալդիի պաշտամունքի գերակշռությունն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով ուշագրավ է, որ Կարմիր բլուրի սեպագիր նամակներում խոսակցին դիմելու ընդունված ձև է «թող իրավամբ սիրելի լինի կյանքը (քո) աստծուն»[31] արտահայտությունը։ Այստեղ աստված ասելով անկասկած հասկացվել է Խալդին։
Թագավորության ամբողջ տարածքում տարածված են եղել Խալդի աստծուն նվիրված քաղաքներ, տաճարներ և այլն։ Վանի թագավորության դիցարանի մյուս աստվածների համար տաճարների կառուցման մասին տեղեկությունները չնչին տոկոս են կազմում։ Հետևաբար պաշտոնական կրոնական արարողությունները հիմնականում կատարվում էին Խալդիի տաճարներում և յուրաքանչյուր պաշտամունքային երթ կապվում էր նաև նրա անվան հետ[Ն 14]։ Խալդին հովանավորն էր բազմաթիվ երևույթների, որոնք ունեին իրենց հատուկ աստվածությունները և ըստ էության ինքնուրույն կարող էր ներկայացնել ամբողջ դիցարանը։ Բացի այդ, տարբեր աստվածություններ միաձուլվում էին Խալդիի հետ, կարծես նրա պաշտամունքը ամբողջացնելու նպատակով։
Խալդին նաև պատերազմի ու հաղթանակի աստվածն էր, քանի որ Վանի թագավորության բնակիչների պատկերացմամբ նա էր առաջնորդում իրենց բանակներն[32] ու պարգևում հաղթանակ[33]։ Նա նաև ընտանիքի, կյանքի, կենսասիրության մի աստվածություն էր, որովհետև ամենից հաճախ նրանից էր խնդրվում «կյանք, ուրախություն, մեծություն»[34]։ Ինչպես ցույց են տվել Ի․Մ․ Լոսևայի ուսումնասիրությունները, Խալդին նաև պտղաբերության և բուսականության աստվածն էր[35]։ Նա արհեստների ու երկրագործության հովանավորն էր, որովհետև նրա հրամանով ու նրա անունից էին հիմնվում քաղաքներ, տաճարներ, գրվում արձանագրություններ, փորվում ջրանցքներ, գցվում այգիներ[12]։
Թեյշեբայի անունը Վանի թագավորության արձանագրություններում մեծ մասամբ գրվում է ամպրոպի, փոթորկի, քամու և բարերար անձրևի աստծուն նշանակող գաղափարագրերով, որը հիմք է տալիս նրան բնութագրելու որպես բնության տարերքը խորհրդանշող աստվածություն[12][36]։ Նա Վանի թագավորության դիցարանի երկրորդ աստվածությունն է։ Թեյշեբբան Խալդիի նման տիտղոսներով օժտված չէ։
Հայտնաբերված արձանագրություններից միայն մեկում է նա «տեր» անվանված՝ «Թեյշեբա աստծուն՝ տիրոջը» տարբերակով։ Նրա պաշտամունքի հետ առնչվում է «Թեյշեբա աստծո զորքերը» արտահայտությունը։ «Մհերի դռան» արձանագրության տվյալների համաձայն՝ Թեյշեբայի պաշտամունքային կենտրոններն էին Կումենու և Էրիդիա քաղաքները։ Թեյշեբայի պաշտամունքը տարածված էր նաև Վանա լճի արևելյան ափերի մոտ, քանի որ այս տարածքից հայտնի են նրան ձոնված երկու արձանասյուներ, որոնցից առաջինը հիմնել է Մենուա արքան Վան քաղաքից արևելք՝ Վարագա լեռան վրա, իսկ մյուսը՝ Ռուսա Ա–ն Վան քաղաքում[37]։ Հետագայում Թեյշեբայի պաշտամունքը տարածվել է Արարատյան դաշտում և Սևանա լճի ափերին, քանի որ այս վայրերում կառուցվել են քաղաքներ՝ նվիրված Թեյշեբա աստծուն։ Դրանցից են Ռուսա Ա–ի կողմից Սևանա լճի ափին հիմնադրված «Թեյշեբա աստծո քաղաքը»[37] և Ռուսա Բ–ի հրամանով կառուցված Թեյշեբանին (Կարմիր բլուր)[12]։
«Մհերի դռան» արձանագրությունում Շիվինիի անունը հիշատակված է երրորդը՝ Խալդի և Թեյշեբա աստվածություններից հետո։ Այս արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շիվինիի պաշտամունքի հետ են առնչվել «Արտուուարասի» առասպելական էակները որպես «Շիվինի աստծո զորքեր»։ Նույն արձանագրության տվյալների համաձայն՝ Շիվինիի պաշտամունքային կենտրոններ են եղել Տուշպա և Ուիշինի քաղաքները։ Տուշպան Վանի թագավորության մայրաքաղաք է եղել, որը հիմնադրել է Սարդուրի Ա–ն։ Ուիշինին հիշատակվում էնաև Մինուա արքայի՝ Աղթամարում գտնված արձանագրությունում[37][Ն 15]։ Շիվինիի պաշտամունքը կապվում է նաև Վանա լճի հետ[12]։
Աստվածուհիներ
Վանի թագավորության դիցարանի աստվածուհիների ցանկը․[12][28]
Ուարուբաինի աստվածուհու արձանիկ (հայտնաբերվել է Վան քաղաքում) |
1 –ին խումբ | ||||||
Ուարուբաինի | Խուբա | Տուշպուեա | ||||
2–րդ խումբ | ||||||
Աուի | Աիա | Սարդի | Ծինուիարդի | Իպխարի | Արդի | |
3–րդ խումբ | ||||||
Բարծիա | Սիլիա | Արուա | Ադիա | Ուիա | Աինիներ[Ն 16] | Ինուանիներ[Ն 17] |
Ուարուբաինին Վանի թագավորության գլխավոր աստվածուհին է և Խալդի գլխավոր աստծո կինը[27]:Նա Վանի թագավորության դիցարանի միակ աստվածուհին է, ում անունը, բացի «Մհերի դռան» արձանագրությունից, հիշատակված է նաև այլ արձանագրություններում։ Ուարուբաինին արձանագրություններում հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ խոսվում է շինարարության կամ այգի հիմնելու մասին[16]։ Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ոչ միայն դիցարանի աստվածուհիների տիրուհին էր, այլև պտղաբերության, արվեստների ու արհեստների հովանավոր։ Հաճախ պատկերաքանդակներում նա ներկայանում է որպես գահին նստած թագուհի՝ ձեռքին ճյուղ։ Ճյուղի առկայությունը ակադեմիկոս Ի․ Մ․ Լոսևան հիմնավորում է Ուարուբաինի նաև բուսականության աստվածուհի լինելու հանգամանքով։ Այս աստվածուհու պաշտամունքային կենտրոնը եղել է Խալդիի քաղաքը՝ Արդինին (Մուսասիր)[38]։
Տնտեսություն
Վանի թագավորության ժառանգություն
Վանի թագավորության հողային տարածքները մ․թ․ա․ 590 թվականից սկսած աստիճանաբար սկսեցին անցնել Երվանդունիների թագավորությանը, որը իր թագավորության իշխանության ներքո սկսեց միավորել հայկական բոլոր տարածքները։
Վանի թագավորություն, Արցախ
Վանի թագավորության ամենահզոր արքաներից մեկը՝ Արգիշտի Ա-ն ( Ք. ա. 786-764թթ.) Կոտայքում գտնված ժայռափոր արձանագրության մեջ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։ Ասվածը հիմնավորվում է նաև Հովհաննես Կարագյոզյանի Արգիշտի Ա-ի Խոռխոռեան տարեգրության նոր մեկնությամբ, որտեղ նա հավաստի փաստերով ապացուցում է, որ հաղթող արքան հասել է Զառ գյուղից ոչ շատ հեռու գտնվող Բաղնիք արքունականը, Ջերմաջուրը (Իստիսու)։ Վերոհիշյալ հեղինակի կարծիքով 1956 թ. Արին Բերդում բացված շինությունը, որ կոչվում է սուսե, համընկնում է Արցախի Մարտունու շրջանի Սոս և Քաշաթաղի շրջանի Սուս գյուղերի հետ։ Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Արցախը Արգիշտի Ա-ի կառավարման տարիներին ներառված է եղել հայկական պետականության կազմում։
Սարդուրի Բ-ի կառավարման տարիներին( Ք. ա. 764-735 թթ ) մաքրագործվեցին Վանի թագավորության սահմանները։ Նա վերանվաճեց իր հոր կողմից նվաճված տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սևանա լճի ողջ արևմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը և, այնուհետև, լճի հարավ-արևմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչև Ուրտեխինի։ Սևանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորություններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունի, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։ Բ. Պիատրովսկին գտնում է, որ Ուելիքուխի աշխարհն զբաղեցրել է Սևանի արևմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արևելյան մասը։ Հետևապես Սարդուրին Սևանի հարավային ափով շարժվել է դեպի արևելք.
Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արևելք, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը, որը կապված է եղել Հայաստանի հետ։ |
Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կուրական անունները։ Սարդուրի Բ-ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք. ա. 741 թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը։ Ադախ տեղանունը հիշատակված է նաև հետագա ժամանակների հայկական աղբյուրներում.
…գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեաց և Ադախայ կրկին անգամ ։ |
Արդախ բնակավայրը գտնվել է Արցախի Խաչեն գավառում, որը հանդիպում է միջնադարյան հայ պատմագրության էջերում՝ Անանիա Ա Մոկացի( Ք. ա. 764-735 թթ ) կաթողիկոսի մասին եղած վկայության մեջ.
Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդ առաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր եւ տարեալ իջուցանէ ի տան իւրում։ Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոստումս եւ զվանականս ի տեղին, որ Արդախն կոչի…: |
Արդախը հիշատակվում է նաև Գանձասարի՝ 1467թ. վիմագիր արձանագրություններից մեկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անունը հետագայում տարածվել է ողջ նահանգի վրա։ Սարդուրի Բ-ից հետո Ռուսա Ա-ն (Ք. ա. 735-713 թթ.) իշխանության գլուխ անցավ քաղաքական բարդ իրադրության պայմաններում։ Ասորեստանը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նման իրավիճակում Ռուսա Ա-ն, խելամտորեն գնահատելով ստեղծված կացությանը, ձեռնպահ մնաց Ասորեստանի արմատական շահերը հարավում շոշափելուց։ Մյուս կողմից, Ռուսա Ա-ն նվաճողական գործողություններ ձեռնարկեց հյուսիսում։ Նա կրկին հնազանդեցնում է Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին ընկած երկրները, որոնք Սարդուրի Ա-ի մահվանից հետո ապստամբել էին Ուրարտուի դեմ։ Այնուհետև հպատակեցնում է «լճից այն կողմ», այսինքն՝ նրա արևելյան ափերի երկարությամբ ձգված բարձրադիր լեռներում ընկած 19 այլ երկրներ, այդ թվում Արցախը։ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ նշված 19 երկրների 3-րդ շարքի 1-ին տեղում հիշատակված է Ծամա տեղանունը։ Սեպագիր Ծամա երկրանունը պահպանված է Արցախի Հադրութի շրջանի այժմյան Ծամձոր գյուղանվան մեջ։ Ծովինար գյուղի մոտակայքում Ռուսա Ա-ն Թեյշեբա աստծո անունով նաև քաղաք է կառուցել։ Ստեփանակերտի դամբարանաբլուրներից պեղված նյութերի մեջ տիրապետող են նաև այն նյութերը, որոնք գիտության մեջ կապվում են Ուրարտական թագավորության հետ։ Այսպիսի նյութերից մեկը՝ սարդիոնե զարդանախշը, ունի նաև սեպագիր արձանագրություն՝ Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ։ Սա էլ մի վկայություն է, որ հայկական այդ թագավորության մեջ առկա է նաև Ադախ-Արցախի պարզ հիշատակությունը։ Նույն դամբարադաշտի թաղումները և հարակից այլ նյութեր, հնագետ Վ. Բելկի կարծիքով, պատկանում են հայերին և աղերս ունեն Հայկական բարձրավանդակի համաժամանակյա հուշարձանների հետ։ Ուրարտուի վերջին շրջանի՝ Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված Ռուսա Դ-ի՝ ( Ք. ա. 600-590 թթ ) թագաժառանգ եղած ժամանակի կնիքով կնքված կավե սալիկներից մեկի արձանագրությունը վկայում է, որ Ուրարտուի հյուսիս-արևելյան սահմանը եղել է Կուր գետը[39]։
Գրականության ցանկ
- Ռ. Իշխանյան “Պատկերազարդ Պատմություն Հայոց” 1990 թ.
- Ա. Մովսիսյան “Հայոց Պատմության Աշխարհակալությունները” Երևան-2008 թ.
- Մովսես Խորենացի “Հայոց Պատմություն”
Նշումներ
- ↑ Սևանա լիճը իր բարձրությամբ զիջում է միայն Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճին։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
- ↑ Այս աստվածությունը «արքա Խալդի» է անվանված սեպագիր կավե սալիկներից մեկում։
- ↑ Նման մի կրոնական երթ է պատկերված Պետեր Կալմայերի հրատարակած գոտու մի բեկորի վրա (P. Calmeyer, Ikonographie und Stil urartaischer Bildwerke, APS, նկար 39:)
- ↑ Հ․Հ․Կարագոզյանի կարծիքով այս արձանագրությունը 10-րդ դարում՝ Գագիկ Արձրունու օրոք, Աղթամար է բերվել Վանա լճի հարավարևելյան ափին գտնվող Կոտոմ գյուղի ամրոցից։
- ↑ Այս անվան հոգնակի դրված լինելը տարաձայնություններ է առաջացնում, սակայն ամենայն հավանականությամբ այս անվան ներքո պետք է հասկանալ ոչ թե մեկ աստվածուհի, այլ մեկից ավելի աստվածուհիներ։ Եթե հաշվի առնենք, որ այս խմբի յուրաքանչյուր աստվածուհու համար որպես զոհաբերություն նախատեսված է եղել 1 ոչխար, ինչպես նաև այն, որ Աինիներին զոհաբերել են 4 ոչխար, ապա կստացվի, որ «Աինիներ» դիցանունը իր մեջ պարունակում է Աինի անունով չորս դիցուհի։
- ↑ Այս անվան հոգնակի դրված լինելը տարաձայնություններ է առաջացնում, սակայն ամենայն հավանականությամբ այս անվան ներքո պետք է հասկանալ ոչ թե մեկ աստվածուհի, այլ մեկից ավելի աստվածուհիներ։ Եթե հաշվի առնենք, որ այս խմբի յուրաքանչյուր աստվածուհու համար որպես զոհաբերություն նախատեսված է եղել 1 ոչխար, ինչպես նաև այն, որ Ինուանիներ զոհաբերել են 17 ոչխար, ապա կստացվի, որ «Ինուանիներ» դիցանունը իր մեջ պարունակում է Ինուանի անունով 17 դիցուհի։
Ծանոթագրություններ
- ↑Van de Mieroop, Marc (2007). A History of the Ancient Near East, ca. 3000-323 BC. Blackwell Publishing. էջ 215.
- ↑ Jump up to:2,0 2,1 2,2 Diakonoff, Igor M (1992). «First Evidence of the Proto-Armenian Language in Eastern Anatolia». Annual of Armenian Linguistics. 13: 51–54. ISSN 0271-9800.
- ↑ Róna-Tas, András.Hungarians and Europe in the Early Middle Ages: An Introduction to Early Hungarian History. Budapest: Central European University Press, 1999 p. 76 963-9116-48-3.
- ↑ Greppin, John A. C. (1991). «Some Effects of the Hurro-Urartian People and Their Languages upon the Earliest Armenians». Journal of the American Oriental Society. 3 (4): 720–730. doi:10.2307/603403. ISSN 0003-0279. JSTOR 603403. «Even for now, however, it seems difficult to deny that the Armenians had contact, at an early date, with a Hurro-Urartian people.»
- ↑ Chahin, M. (2001). The kingdom of Armenia: a history (2nd revised ed.). Richmond: Curzon. էջ 182. ISBN 978-0700714520.
- ↑ Scarre, Chris, ed. (2013). Human past: world prehistory and the development of human societies (3rd ed.). W W Norton. ISBN 978-0500290637.
- ↑ Encyclopedia of Indo-European culture. Mallory, J. P., Adams, Douglas Q. London: Fitzroy Dearborn. 1997. էջեր 30. ISBN 978-1884964985. OCLC 37931209. «Armenian presence in their historical seats should then be sought at some time before c 600 BC; … Armenian phonology, for instance, appears to have been greatly affected by Urartian, which may suggest a long period of bilingualism.»
- ↑ Robert Drews. Militarism and the Indo-Europeanizing of Europe. Routledge. 2017. p. 228. “The vernacular of the Great Kingdom of Biainili was quite certainly Armenian. The Armenian language was obviously the region’s vernacular in the fifth century BC, when Persian commanders and Greek writers paired it with Phrygian. That it was brought into the region between the early sixth and the early fifth century BC, and that it immediately obliterated whatever else had been spoken there, can hardly be supposed; … Because Proto-Armenian speakers seem to have lived not far from Hurrian speakers our conclusion must be that the Armenian language of Mesrop Mashtots was descended from an Indo–European language that had been spoken in southern Caucasia in the Bronze Age.”
- ↑ Hrach Martirosyan (2013). “The place of Armenian in the Indo-European language family: the relationship with Greek and Indo-Iranian*” Leiden University. p. 85-86.
- ↑ Petrosyan, Armen. “The Armenian Elements in the Language and Onomastics of Urartu.” Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies. 2010. [1]
- ↑ A.Y.Movsisyan, «The hieroglyphic script of van kingdom (Biainili, Urartu, Ararat)», Publishing House «Gitutyun» of NAS RA, Yerevan 1998. (Առկա է ՀՀ Ազգային Գրադարանում, ծածկագիր՝ 9(47.925)/Մ-91)
- ↑ Jump up to:12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 Հայաստանի Գիտությունների ակադեմիա, Ազգագրության և հնագիտության ինստիտուտ, Ս․Գ․ Հմայակյան, «Վանի թագավորության պետական կրոնը», Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան 1990։ (Առկա է ՀՀ Ազգային Գրադարանում, ծածկագիր՝ 9(47.925)/Հ-64)
- ↑ «Հայկական հուշարձանների ճանաճման ծրագրի (AMAP) պաշտոնական կայք, բաժին՝ «Ուրարտու՝ Վանի թագավորություն»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-10-04-ին.
- ↑ «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, հոդված՝ «Վանի թագավորություն»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Jump up to:16,0 16,1 Меликишвили Г.А. Урартские клинообразные надписи. – Москва: Издательство АН СССР, 1960.
- ↑ Paul Zimansky, Urartian material culture as state assemblage, Bulletin of the American Association of Oriental Research 299, 1995, 105.
- ↑ Յովսէփ Վ. Սանտալճեան։ (Ազգային մատենադարան, Խ)։ Վիեննա, տպ. Մխիթարյան, 1901։ 262, 1 չհ. էջ, շարվ. 13, 5X7, 5 սմ, գ. 4, 50 ֆրկ.:
- ↑ И. М. Дьяконов. Ассиро-вавилонские источники по истории Урарту (Предисловие, разделы I-III – Вестник древней истории, № 2, 1951 г. Раздел IV – Вестник древней истории, № 3, 1951 г.)
- ↑ Աստվածաշունչ, բաժին՝ «Դ.Թագավորաց, 19, 37», «Եսայի 37, 38», «Երեմիա 51, 27»
- ↑ Jump up to:22,0 22,1 22,2 22,3 22,4 Ռաֆայել Իշխանյան, «Պատկերազարդ պատմություն Հայոց» գիրք առաջին, Երևան 1990 թվական։
- ↑ Гурам Мархулиа, Шабанам Нуриева. «Многострадальная Армения»: мифы и реальность. Баку – 2011
- ↑ Մեծ Հայքի քարտեզը(չաշխատող հղում)
- ↑ Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան 2012 թ., էջ 147-152
- ↑ Jump up to:27,0 27,1 Меликишвили Г.А. Наири-Урарту. – Тбилиси: Издательство Академии Наук Грузинской ССР, 1954. – 446 с. – 1000 экз.
- ↑ Jump up to:28,0 28,1 28,2 28,3 Գ․Ա․Ղափանցյան, «Ուրարտուի պատմությունը», Երևան 1940։
- ↑ УКН, N128 А 3, твь 17-19, N 155 G, տող 2, N 276, տող 25-26, N 156, AII + AI, տող 26-29։
- ↑ УКН, N 127, I, տող 17, N 155 B, տող 28-29։
- ↑ УПД, N 2, դիմացի կողմ, տող 6, N 3, դիմացի կողմ, տող 4, N 4, դիմացի կողմ, տող 5, N 7, դիմացի կողմ, տող 4։
- ↑ УКН, N 21, տող 15, N 28, տող 3-4, N 127, I, տող 20։
- ↑ УКН, N 21, տող 5-6, N 22, տող 5-6, N 127, I, տող 5-6, 25։
- ↑ УКН, N 93, 94, 95, 276, դիմացի կողմ, տող 5-10։
- ↑ И. М. Лосева,,, Древний мир”, Москва 1962:
- ↑ A. H. Sayce, «The Kingdom of Van (Urartu)», Cambridge, 1925․
- ↑ Jump up to:37,0 37,1 37,2 Г. А. Меликишвили, Урартские клинообразные надписи, Москва 1960.
- ↑ G. A. Melikashvili, Die Cotterpaartrias an der Spitze des urartaischen Pantheons, Orientalia, Հռոմ 1965, հատոր 34, մաս 4։
↑Բալայան, Վահրամ (2011). Արցախի պատմությունը հնադարից մինչև մերը օրերը. Երևան: Զանգակ. էջեր 26–28. ISBN 978-99941-1-917-2