Կանոնադրություն

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» հայրենակցական հասարակական կազմակերպության համագումարի որոշմամբ «03» մայիսի 2003 թ.     «Վասպուրական» հայրենակցական Միության վարչության նախագահ՝                     Բ. Հարությունյան                                    ԳՐԱՆՑՎԱԾ Է Պետռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից Գրանցման օրը, ամիսը Տարեթիվը_________________________ Գրանցման համարը________________ Պետական գրանցման վկայականի համարը___________________________ Պետական ռեգիստրի ղեկավար՝     Գ. Սարգսյան

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» հայրենակցական

հասարակական կազմակերպության

2003
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։
    1. Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, անդամների իրավահավասարության, ինքնակառավարման, անդամության կամավորության, ղեկավարման կոլեգիականության և հրապարակայնության սկզբունքներով։
    1. Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի։
    1. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
    1. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 375010, Երևան, Հանրապետության փողոց, 32։

2. ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպությունը ՀՀ տարածքում գործող կամավոր, ինքնակառավարվող, հայրենակցական, մշակութային, բարեգործական, հասարակական կազմակերպություն է: Այն միավորում է հայազգի վասպուրականցիներին և նրանց ժառանգներին: Կազմակերպությունը նպատակ ունի վառ պահել Վան-Վասպուրականի հիշողությունը, պատմական հայրենիքից անբաժան լինելու զգացողությունն ու նրան հավատարիմ մնալու գաղափարը՝ դրանք ավանդելով սերնդե-սերունդ:

            Կազմակերպությունն իր գործունեությամբ լայնորեն լուսաբանում ու ժողովրդականացնում է՝

            ա) Վան-Վասպուրականի պատմամշակութային ժառանգությունը, քաղաքակրթության զարգացման գործում նրա ներդրած ավանդը:

            բ) Վասպուրականի հայության մղած ազգային-ազատագրական պայքարի պատմությունը, Վան-Վասպուրականի 1915 թ. Հերոսամարտի պատմական նշանակությունը, նրա հերոսների, նշանավոր մասնակիցների կյանքն ու գործը:

            գ) Վասպուրականցիների և նրանց սերունդների մասնակցությունն ու ավանդը Հայաստանի երեք հանրապետությունների կայացման, երկրի տնտեսության ու մշակույթի զարգացման, Հայաստանի պետականության ամրապնդմանը նպաստելու գործում:

            դ) Հայաստանում և արտերկրում բնակվող նշանավոր վասպուրականցիների, գիտնականների, գրականության, արվեստի, ազգային-հասարակական և կրոնական գործիչների կյանքն ու գործունեությունը:

            Կազմակերպությունն իրականացնում է Վան-Վասպուրականի հերոսամարտը խորհրդանշող «Արծիվ Վասպուրականի» հուշակոթողի պահպանությունն ու բարեկարգումը, նպատակ ունի կառուցելու թանգարան-հուշահամալիր, հուշահամալիրի և թանգարանի տարածքը դարձնել Կազմակերպության սեփականություն:

            Թանգարանային ցուցադրման նպատակով Կազմակերպությունը հավաքում է Վասպուրականի հերոսներին, նահատակներին ու եղեռնը վերապրածներին վերաբերող նյութեր և մասունքներ:

            Ըստ իր ստեղծած ավանդույթի, Կազմակերպությունն ամեն տարի մայիսին, «Ար­ծիվ Վասպուրականի» հուշակոթողի մոտ կազմակերպում է վան-վասպուրա­կան­ցիների ավանդական հավաք-դաշտահանդես՝ նվիրված հերոսամարտի տարելիցներին:

            Կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով կարող է իրականացնել հրատարակչական գործունեություն, տպագրելով գլխավորապես Վան-Վասպուրա­կա­նին վերաբերող գործեր. գեղարվեստական երկեր, ժողովրդական բանահյուսության նմուշներ, գիտական ուսումնասիրություններ, հուշեր և այլն:

            Կազմակերպությունն աշխատանք է տանում թեթևացնելու կարիքավոր հայրե­նա­կիցների հոգսերը Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ կազմակերպելով բարե­գոր­ծական միջոցառումներ:

            Իր անդամի գրավոր դիմումի դեպքում, Կազմակերպությունը պաշտոնական մար­մինների առջև հանդես է գալիս նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ:

            Կազմակերպությունը կապեր է պահպանում՝

            ա) Հայաստանի հայրենակցական հասարակական կազմակերպությունների և նրանց խորհրդի հետ:

            բ) Տարբեր հասարակական կազմակերպությունների և ձեռնարկությունների ու գոր­ծարար շրջանների հետ:

            գ) Արտերկրում գործող «Վասպուրական» հայրենակցական միությունների, մշա­կութային և այլ հասարակական կազմակերպությունների հետ, նրանց ներկայա­ցու­ցիչ­նե­րին հրավիրում է Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին, իր ներկայացուցիչ­նե­րի միջոցով մասնակցում արտերկրի նմանատիպ կազմակերպությունների միջոցա­ռում­ներին:

            Իր ամբողջ գործունեությամբ Կազմակերպությունը նպաստում է Մայր Հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ժողովրդի մեջ անշեջ պահելով կորուսյալ երկրի ոչ միայն սերն ու կարոտը, այլև Վանն ու Վասպուրականը Հայաստանի կազմում տեսնելու հավատն ու համոզվածությունը:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

3.1.      Կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ՝ ՀՀ պետական ռեգիստրի կողմից Կազմակերպության պետական գրանցման պահից։

3.2.      Կազմակերպությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ.

            ա) ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հայերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք (որի արտաքին շրջանի մեջ գրված է «Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպություն, Countrymen Social Society of “Vaspurakan”, իսկ ներքին շրջանի վերին մասում պատկերված է «Արծվի Վասպու­րա­կա­նին», որի ներքևի մասում ծփում են Վանա լճի ալիքները), դրոշմ, հաշվարկային հաշիվ բան­կում՝ թե ՀՀ և թե օտարերկրյա արժույթով։

            բ) իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ ու կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում։

3.3.      Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը։

3.4.      Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

            ա) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,

            բ) ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահե­րը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղա­կան ինքնակառավարման մարմիններում,

            գ) համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում մի­ջազ­գային և օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներ­կա­յացնելու և պաշտպանելու նպատակով, այդ կազմակերպությունների հետ ստեղծել միու­թյուններ, կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինք­նուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,

            դ) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով,

            ե) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ կամ այլ պայ­ման­ներով, այդ թվում նաև անվճար, օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանս­պորտ, օրենքով չարգելված այլ գույք,

            զ) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ,

            է) օտարել, կամ վարձակալության և օգտագործման հանձնել կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ գույք,

            ը) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում արտարժույթով,

            թ) ունենալ միջոցներ արտարժույթով և Հայաստանի Հանրապետության օրենս­դրու­թյամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել կամ ստանալ և ինքնուրույն տնօրի­նել,

            ժ) իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, իր անդամներին գոր­ծու­ղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել ա­ռանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետու­թյուն­ների օրենսդրությանը համապատասխան։

            Կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել իր կանոնադրությանը չհա­կա­սող և օրենքով չարգելված այլ գործունեություն.

            ժա) կազմակերպել մրցաշարեր, ուսուցողական սեմինարներ, այդ թվում նաև մի­ջազ­գային,

            ժբ) հիմնադրել լրատվության միջոցներ,

            ժգ) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայա­ցուց­չություններ, ինչպես նաև հիմնարկներ։

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպությունը պարտավոր է՝

4.1.      Ցանկացած ֆիզիկական անձի պահանջով՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան յոթ օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանո­թա­նալու Կազմակերպության կանոնադրությանը։

4.2.      Օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում։

4.3.      Վարել իր անդամների հաշվառումը։

4.4.      Իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Կազ­մակերպության ժողովի հաստատմանը, ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը։

4.5.      Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվու­թյուններ ներկայացնել պետական մարմիններ։

4.6.      ՀՀ արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մար­մ­նի պատճառաբանված պահանջով, ողջամիտ ժամկետում, նրան տրամադրել Կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու Կազմակերպության ժողովին։

4.7.      Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մա­սին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանց­ման մարմին՝ սահմանված կարգով, դրանք հաշվառելու և հաշվառումից հա­նելու համար։

4.8.      Օրենքով նախատեսված այլ պարտականություններ։

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1.      Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխա­նա­տվու­թյուն է կրում իրեն պատտկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով։

5.2.      Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտա­վորու­թյունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում Կազմակերպության պարտավորությունների համար։

5.3.      Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պար­տավորությունների համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Կազմակերպության պարտավորությունների համար։ Եթե Կազմակեր­պու­թյունն իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել ֆիզիկական կամ իրա­վա­բանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։

5.4.      Պետությունը ապահովում է Կազմակերպության իրավունքների և օրինական շա­հե­րի պաշտպանությունը։ Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կող­մից Կազմակերպության գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառու­թյամբ օրենքով սահմանված դեպքերի։

5.5.      Կազմակերպությանը հասցված վնասը, որը հետևանք է պետական կամ այլ մար­մինների, կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից Կազմակերպության ի­րավունքների խախտման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավո­րու­թյուն­նե­րի ոչ պատշաճ կատարման, ենթակա է փոխհատուցման այդ մարմինների կող­մից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.6.      Անձի անդամակցությունը Կազմակերպությանը չի կարող հանդիսանալ նրա իրա­վունքների և ազատությունների սահմանափակման հիմք, պետական մարմին­նե­րում պաշտոն զբաղեցնելու պայման կամ արգելք։

Արգելվում է Կազմակերպության անդամությունը նշելու պահանջը։

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

6.1.      Մինչև տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդա­մա­գրվել իր դիմումի հիման վրա, օրինական ներկայացուցչի գրավոր հա­մա­ձայ­նությամբ։ Կազմակերպության անդամն ունենում է անդամատոմս։

Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձինք Կազմակերպության վար­չության (այսուհետև՝ վարչություն) պետք է ներկայացնեն գրավոր դիմում՝ մու­ծելով մուտքի վճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է վարչության կող­մից։

6.2.      Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Կազմա­կեր­պության վարչությունը։ Կազմակերպության անդամության մեջ ընդունելու մասին դիմումի մերժումը գանգատարկման ենթակա չէ։

6.3.      Կազմակերպության անդամները մուծում են անդամավճար, որի չափն ու վճար­ման կարգը սահմանվում է Կազմակերպության վարչության կողմից։

6.4.      Կազմակերպության պատվավոր անդամ կարող են լինել նրանք, ովքեր էական ներդրում ունեն Վասպուրականի պատմության և մշակույթի ուսումնասիրման ու քարոզչության գործում, ինչպես նաև այն անձինք, ովքեր բարոյապես ու նյու­թա­պես աջակցում են Կազմակերպության գործունեությանը։ Պատվավոր անդա­մու­թյուն շնորհվում է Կազմակերպության վարչության որոշմամբ։ Կազմակեր­պու­թյան պատվավոր անդամն ունենում է վկայագիր։

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7.1.      Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա)        ներկա գտնվել Կազմակերպության համագումարին, եթե ինքը պատվիրակ չի ընտրվել,

բ)         ծանոթանալ Կազմակերպության մարմինների աշխատանքի արձանա­գր­ման մա­սին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատ­ճեները (պատ­ճեների տրամադրման համար գանձվող վճարը չի կա­րող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը),

գ)         Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել Կազ­մա­կեր­պության վերադաս մարմիններ՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահ­մանված կար­գով,

դ)         Կազմակերպության մարմնի (այդ թվում՝ բարձրագույն մարմնի) որոշումը, որն ըն­դունվել է օրենքի, Կազմակերպության կանոնադրության կամ վերա­դաս մար­մինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ, կամ ոտ­նահարել է Կազ­մակերպության անդամի իրավունքներն ու օրինական շա­հերը, կարող է դա­տա­կան կարգով անվավեր ճանաչվել Կազմա­կեր­պու­թյան անդամի դիմումի հի­ման վրա։ Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։

7.2.      Կազմակերպության անդամը պարտավոր է՝

            ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության բարձրացման համար,

            բ) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները, ղեկավար մար­մինների որոշումները,

            գ) աջակցել Կազմակերպության անդամության համալրմանը,

            դ) մուծել մուտքի վճար և անդամավճար,

            ե) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները։

Կազմակերպության կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող Կազմակերպության անդամի նկատմամբ Կազմակերպության հա­մագումարի կամ վարչության կողմից կարող են կիրառվել կար­գա­պա­հական տույժի միջոցներ՝ ընդ­հուպ Կազմակերպության անդամությունից հե­ռացումը։

7.3.      Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին Կազմակերպության վար­չության որոշումը կարող է գանգատարկվել Կազմակերպության համա­գու­մարին։     

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

8.1.      Կազմակերպության բարձրագույն մարմինը համագումարն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջ­նա­կան լուծման իրավունքը։

8.2.      Կազմակերպության համագումար հրավիրվում է ոչ պակաս, քան երկու 2 տարին մեկ անգամ վարչության որոշմամբ կամ Կազմակերպության անդամների առն­վազն 1/3-ի նախաձեռնությամբ։ Վարչության կողմից ժողովի օրակարգի, նրա աշ­խա­տանքն սկսելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները տեղյակ են պահ­վում ոչ որշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ։ կազմակերպության ան­դամների 1/3-ի կամ Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովի (վերա­հսկի­չի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օր­վա ընթացքում, հրավիրվում և տեղի է ունենում Կազմակերպության արտահերթ ժողով։

8.3.      Կազմակերպության համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝

ա)       կազմակերպության կանոնադրության ընդունումը, նրանում փոփո­խու­թյունների ու լրացումների կատարումը,

բ)        կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվե­տվու­թյուն­նե­րի հաստատումը։

գ)        երկու տարի ժամկետով Կազմակերպության վարչության, նա­խա­գահի, փոխնա­խա­գահների, պատասխանատու քարտուղարի ընտրումը և ետ կան­չումը ու կազ­մի փոփոխումը,

դ)        երկու տարի ժամկետով վերահսկիչ հանձնաժողովի (վերահսկիչի) ան­դամների ընտրումը, ետ կանչումը և կազմի փոփոխումը,

ե)        Կազմակերպության լուծարումն ու վերակազմակերպումը։

            Սույն կետով սահմանված հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդուն­վում են կազմակերպության  համագումարի բոլոր մասնակիցների երկու երրորդի մե­ծամասնությամբ։ Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։

8.4.      Կազմակերպության համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կա­յացնել, եթե նրան մասնակցում են պատվիրակների կեսից ավելին։

8.5.      Կազմակերպության վարչությունն ընտրվում է համագումարի կողմից երկու տա­րի ժամկետով։ Նա իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ։ Վարչության անդամ­նե­րի մեկ երրորդի կամ նախագահի պահանջով կարող է հրավիրվել արտահերթ նիս­տեր։

8.6.      Վարչությունը՝

ա)        հանդիսանում է Կազմակերպության ղեկավար մարմինը համագումար­նե­րի միջև ընկած ժամանակահատվածում․

բ)         առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության ընդհանուր ժո­ղո­վին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,

գ)         ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում է անդամությունից,

դ)         Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ,

ե)         վարում է Կազմակերպության ընթացիկ գործունեությունը համագու­մար­նե­րի միջև ընկած ժամանակաշրջանում,

զ)         սահմանում է Կազմակերպության կարգապահական կանոնները և հրա­հանգ­ները,

է)         սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարների մուծ­ման կարգը, չափերը և ձևերը,

ը)         ստեղծում ու լուծարում է Կազմակերպության կառուցվածքային միա­վո­րում­ները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկա­յա­ցուցչություններ), ինչպես նաև հաստատում է նրանց կանո­նա­դրու­թյուն­ները,

թ)        ընդունում է որոշումներ Կազմակերպության պաշտոնատար անձանց գույ­քա­յին պատասխանատվության ենթարկելու մասին,

ժ)         իրավասու է որոշումներ ընդունել գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգ­տա­գործելու, տնօրինելու, այդ թվում՝ օտարելու և դուրս գրելու վերա­բերյալ․

ի)         իրավունք ունի քննել ու լուծել ցանկացած հարց, բացառությամբ Կազ­մա­կեր­պության համագումարի բացառիկ իրավասությանը վերապահ­ված­նե­րից։

8.7.      Կազմակերպության վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կա­յաց­նել, եթե նրան մասնակցում են վարչության անդամների կեսից ավելին։

Վարչության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայ­նե­րի հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է։

8.8.      Կազմակերպության նախագահն ընտրվում է վարչության կողմից երկու տարի ժամ­կետով։ Նա ի պաշտոնե հանդիսանում է վարչության նախագահը։

8.9.      Կազմակերպության նախագահը՝

  • Իրականացնում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը.
  • Հրավիրում է վարչության նիստեր, կոորդինացնում է վարչության և վերա­հս­կիչ հանձնաժողովի գործունեությունը.
  • Կազմակերպության նախագահն իր պաշտոնն ստանձնում է նախորդ նա­խա­գահի լիազորությունների ավարտման օրը.
  • Կազմակերպության գործադիր տնօրենը նշանակվում է վարչության կող­մից իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է Կազ­մակերպության անունից, ներկայացնում է դրա շահերը, այդ թվում և աշխատանքային, Կազմակերպության վարձու աշխատողների համար ի­րա­կանացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է հաշիվներ, հաս­տա­տում է հաստիքներ, արձակում է հրամաններ, վարձու աշխատողներին տա­լիս է կատարման համար պարտադիր ցուցումներ։
  • Կազմակերպությունը կարող է ունենալ պատվավոր նախագահ, որն ընտր­վում է համագումարի կողմից ցմահ։ Կազմակերպության պատվավոր նա­խագահը համարվում է կազմակերպության նախագահության անդամ։ Հա­մա­գումարն ընտրում է վարչությանն առընթեր երիտասարդական հանձ­նախումբ, որի քանակական կազմը որոշում է համագումարը։
  • Կազմակերպության պատասխանատու քարտուղարը ընտրվում է վարչու­թյան կողմից երկու տարի ժամկետով, կոորդինացնում է Կազմա­կեր­պության առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները, կազ­մա­կերպում է Կազմակերպության գործավարությունը, Կազմակերպության ան­դամագրության աշխատանքները, տնօրինում է Կազմակերպության ար­խիվը, կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված ա­ռանձին լիազորություններ։ Կազմակերպության իրենց չարդարացրած բո­լոր ընտրովի պաշտոնատար անձինք կարող են ժամկետից շուտ ետ կանչ­վել իրենց ընտրողների կողմից։

Կազմակերպության նախագահը և ղեկավար մարմնում ընդգրկված այլ ան­ձինք Կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշ­խատանքի վայրը համարվում է Կազմակերպությունը։

Կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված վերոհիշյալ անձանց վար­ձատրության չափը սահմանում է Կազմակերպության վարչությունը։

8.10.    Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (կամ վերահսկիչը) ընտրվում է համագումարի կողմից երկու տարի ժամանակով։

8.11.    Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և ո­րո­շումներ կայացնել, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կե­սից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծա­մաս­նությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայ­նը վճռորոշ է։ Վերահսկիչը որոշումներ է ընդունում միանձնյա։

8.12.    Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (վերահսկիչը) իրավասու՝

  • ցանկացած ժամանակ անցկացնել կազմակերպության ֆինան­սա­տնտե­սա­կան գործունեության ստուգում.
  • ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաս­տա­թղթերին.
  • Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել Կազմա­կեր­պու­թյան մարմիններ.
  • Կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխա­տող­ներից պահանջել և ստանալ գրավոր ու բանավոր տեղեկատվություն.
  • Իրականացնել Կազմակերպության կանոնադրությունից կամ բարձրագույն մար­մնի որոշումներից բխող այլ լիազորություններ։ 

8.13.    Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներ­կայացնել Կազմակերպության համագումարին՝ Կազմակերպության գործու­նեու­թյան արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալ­նե­րի մասին։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ կամ վերահսկիչ չեն կարող լի­նել վարչության անդամները և նախագահը։

8.14.    Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կարող է դառնալ միայն 18 տարին լրացած անձը։

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

9.1.      Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրակա­նաց­նելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ։

9.2.      Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օժտվել գույքով իրենց ստեղծող Կազմակերպության կողմից և գոր­ծում են վերջիններիս կողմից հաստատված կանոնարդության վրա։

9.3.      Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրելու իրավունք ունի Կազմակերպության վարչությունը, որն էլ հաստատում է նրանց կանոնա­դրու­թյունները։

10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1.    Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփակա­նու­թյունը։

10.2.    Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ՝ շենքեր, շինու­թյուններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրա­մական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք։

Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չու­նի։

10.3.    Կազմակերպության գույքի ստացման աղբյուրներ կարող են լինել՝

  • Կազմակերպության անդամների անդամավճարները, դրամական և նյու­թա­կան ներդրումները, նրա կողմից գույքի տիրապետելու, այն օգտա­գոր­ծելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.
  • բանկային հիմնարկներից ստացված վարկերը.
  • դրամաշնորհները.
  • բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների կողմից փոխանցված գումարները.
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ։

10.4.    Հայաստանի Հանրապետության տարածքում Կազմակերպության սեփականու­թյու­նը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո։

10.5.    Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձել միայն օրենքով սահ­մանված կարգով։

10.6.    Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար։

11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

11.1.    Կազմակերպության վերակազմակերպումը իրականացվում է նրա համագումարի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

            Կազմակերպության համագումարը պարտավոր է Կազմակերպության վերակազ­մա­կերպման մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել Կազմակերպության պարտատերերին։

11.2.    Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարեցմանը առանց իրա­վունքները և պարտականություններն իրավահաջողության կարգով այլ անձանց անց­նելու։

11.3.    Կազմակերպությունը կարող է լուծարվել Կազմակերպության համագումարի կամ դատարանի որոշմամբ։

Կազմակերպության ընդհանուր ժողովը լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը։

Կազմակերպության ընդհանուր ժողովը ՀՀ արդարադատության նախարա­րու­թյան համաձայնությամբ կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նա­խատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը և ժամկետները։

11.4.    Կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտա­դիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին ո­րո­շում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործում է նրա կա­նո­նադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, եթե անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծում է դատարանը։

11.5.    Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բա­վա­րար­վում են օրենքով սահմանված կարգով։