Կարեն Սերոբի Դեմիրճյան (ապրիլի 17, 1932[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] – հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), խորհրդային հայազգի կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թվականներ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (1999 թվական), Հայաստանի Հանրապետության ազգային հերոս (1999 թվականին, հետմահու)։
Կենսագրություն
Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1961 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1954-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964-1972 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991-1999 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։
Կարեն Դեմիրճյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։
Կինը՝ Ռիմա Դեմիրճյան,
Որդիներ՝ Ստեփան Դեմիրճյան և Սամվել Դեմիրճյան։
Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ահաբեկչության ժամանակ։
Դեմիրճյանի դիմաքանդակը Պանթեոնում
Պարգևներ
- Լենինի երկու շքանշաններ
- Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք շքանշաններ
- Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշան
- Միութենական և այլ երկրների կառավարական պարգևներ
- Հայաստանի Ազգային Հերոս (հետմահու)
- Հայրենիքի շքանշան (27.12.1999)
Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ 2004 թվականից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը[2][3]։ 2023 թվականին Երևանի մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է քաղաքական գործչի հուշարձանը[4]։
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ
Ապրիլի 17-ը ՀՀ ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի ծննդյան օրն է: Պետական, քաղաքական նշանավոր գործիչը, գործելով երկու հասարակարգերի հատման ժամանակաշրջանում, յուրահատուկ նվիրվածություն ու հոգածություն դրսեւորեց իր ժողովրդի բախտի հանդեպ: Ճակատագրի բերումով եղավ հին հասարակարգի շենացնողը, միաժամանակ՝ նորի անաչառ գնահատողն ու կշռադատ ջանադիրը՝ ուսերին առնելով նոր պայմաններում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման դժվարին պատասխանատվության ողբերգականորեն ընդհատված դերակատարությունը:
42 տարեկանում նա ընտրվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եւ երկիրը կառավարեց 1974-1988 թվերին: Պոլիտեխնիկի նախկին սանը, Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանի վարպետից մինչեւ տնօրեն հասած Երեւանի քաղկոմի, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար աշխատած խոստումնալից կազմակերպիչն ուներ երկրի ապագայի վերաբերյալ սեփական հայեցակարգը: Նա Հայաստանը պատկերացնում էր քիչ էներգատար ու նվազ ռեսուրսատար զարգացած արդյունաբերությամբ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ ու բնապահպանական առումով անվտանգ երկիր, ինչպիսին էր Շվեյցարիան:
Կարեն Դեմիրճյանին այս պաշտոնում առաջադրելիս չեն եղել բարեխոսներ, ինչպես դա ընդունված էր այն ժամանակ: Մոսկվայում նա նույնիսկ փորձեց քաղաքավարությամբ մերժել առաջարկությունը: Սակայն նրան հուշեցին, որ հրաժարումը կարող է վախկոտություն դիտվել: Նրա «բարեխոսներն» էին աշխատասիրությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունը: Ստանձնելով նոր պաշտոնը՝ Կարեն Դեմիրճյանը հոգատարությամբ վերաբերվեց հանրապետության կադրային ռեսուրսին՝ համախմբելով ու հնարավորություն տալով լավագույններին ինքնադրսեւորվելու: Կարեն Սերոբիչը, ինչպես դիմում էին նրան գործընկերները, մարդկանց լսելու, կարծիքներ համադրելու, դրանց հիման վրա եզրակացություններ անելու բացառիկ ձիրք ուներ:
Որեւէ գործ սկսելիս սիրում էր խորանալ մանրամասների մեջ՝ նշելով, որ չի կարելի ճանապարհ ընկնել՝ չիմանալով այդ ճանապարհը: Թեեւ գիտեր տեղին ու ժամանակին անել խիստ դիտողություններ, բայց ամենապայթյունավտանգ իրավիճակներում էլ նրան բնորոշ էին հավասարակշիռ կեցվածքն ու սառնասրտությունը: Նրան խորթ էին աղմկարարությունը, ցուցամոլությունը: Ամենաբարդ խնդիրներն էլ լուծում էր հանգիստ, աշխատանքային սովորական ռիթմով: Հրաշալի էր տիրապետում ճիշտ հանձնարարականներ տալու եւ վերահսկելու արվեստին: Իր առաջին իսկ ելույթներում կարեւորեց անկեղծ քննադատությունն ու ազատ խոսքը: Ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում, հիշում են, որ կային թեմաներ, որոնց մասին ընդունված չէր խոսել բարձրաձայն: Հասարակարգի համար դա կարող էր վարկաբեկիչ լինել: Կարեն Դեմիրճյանը հնարավորինս բացեց շատ փակագծեր՝ չքողարկելով առկա դժվարություններն ու բացթողումները: Բարձրացված հարցերը, խնդիրների լուծման մեթոդներն ու առաջարկությունները թարմության շունչ էին պարունակում:
Նման մոտեցումը նորություն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Խորհրդային Միությունում: Սակայն, որքան էլ ազնիվ լինեին նրա մղումները, հասկանալի է, որ դրանք չէին կարող ամբողջությամբ կյանքի կոչվել հսկայական երկրի մի փոքրիկ անկյունում, որը կրում էր մեծ կտորի բազմաբնույթ ու բազմաշերտ ազդեցությունը: Միայն 10 տարի անց հսկա միությունում սկսվեց վերակառուցման գործընթաց, որի շատ ու շատ մտքեր ու մոտեցումներ վաղուց հնչել էին Հայաստանում: Այո՛, լինում է այնպես, որ մարդն ուշացած է գալիս ասպարեզ կամ ընդհակառակը՝ գալիս է ժամանակից շուտ, ու ամենամեծ ցանկության դեպքում էլ պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ իրականացնել սեփական երազանքները: Մնում է անել հնարավորը: Կարեն Դեմիրճյանի հետ եւս այդպես պատահեց:
Բնականաբար, եղան նաեւ խնդիրներ, որոնց առնչությամբ նրա ջանքերը հանրության կողմից մնացին աննկատ ու ոչ պատշաճ գնահատված. 1977 թ. մոսկովյան կենտրոնից պահանջեցին, որ Հայաստանն ընդունի զարգացած սոցիալիզմի սահմանադրությունը, որում ամրագրված լինի ռուսերենի պետական լեզու լինելը: Նա միակն էր Անդրկովկասի իր կոլեգաների մեջ, որ բացահայտ դեմ գնաց դրան՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի հրաժարականի դիմում գրել: Շատ քչերը գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու որոշման համար նա տարիներ շարունակ թակում էր մոսկովյան չինովնիկների դռները՝ բացատրելով ու հասունացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը: Զարմանալի ներզգացողությամբ, դեռեւս 1987 թվին նա հասավ ԱԷԿ-ի փակման որոշման կայացմանը, որը, սակայն, հեռատեսորեն չկիրառվեց, անգամ չհրապարակվեց՝ խնդիր դնելով դա իրականացնել միայն էներգիայի այլ աղբյուրներից բավարար պաշարներ ստեղծելու պարագայում:
Այսինքն, Սպիտակի երկրաշարժից մեկ-մեկուկես տարի առաջ արդեն կայացվել էր ատոմակայանի փակման որոշում, որը հետագայում կամայականորեն կիրառվեց այլոց կողմից՝ առանց այլընտրանք առաջարկելու: Բնապահպանական տեսանկյունից մեծ նշանակություն ունեցան Սեւանա լճի հիմնախնդրի լուծումը, թունավոր մի շարք ձեռնարկությունների անվտանգացումը: Նախագիծ մշակվեց «Նաիրիտը» լայն սպառման ապրանքների արտադրության վերամասնագիտացնելու մասին եւ այլն: Եթե շատ բաներ չհասցրեց անել, դա իր մեղքը չէր: Կարեն Դեմիրճյանի կատարած աշխատանքների մասին կարելի է խոսել շատ երկար: Նրա ջանքերի արդյունքում Խորհրդային Հայաստանը բարձր անուն ու հեղինակություն վաստակեց 15 հանրապետությունների շարքում: Գիտության, մշակույթի ու մտավոր ներուժի կենտրոն կառուցելու նրա անուրանալի վաստակը նկատի ունենալով՝ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հնչեցրել է նրան բնութագրող ամենատիպական բառը՝ Շինարար:
Կարեն Դեմիրճյանը հպարտ ու բարձր արժանապատվությամբ օժտված անհատականություն էր: Ի տարբերություն հարեւան երկրի շողոքորթ ղեկավարի, նա իր ժողովրդի կենսական հարցերը լուծում էր այն մարդկանց միջոցով, ովքեր իր մեջ գնահատում էին հենց բարձր առաքինությունները: Այնտեղ՝ մոսկովյան կենտրոնում էլ մարդիկ տարբեր էին, ու քիչ չէին այնպիսիք, որ համակրում էին բարձրահասակ, ժպտերես ու ազնիվ հայորդուն: Ավագ սերնդի մարդկանց մոտ դեռեւս պահպանված կլինեն հիշողություններ այն մասին, որ սննդամթերքի, հագուստի, կենցաղային իրերի մատակարարման հարցերում Հայաստանը գտնվում էր շատ ու շատ հանրապետություններից ավելի ապահովված վիճակում: Հայաստան այցելած զբոսաշրջիկները տուն էին վերադառնում բեռնավորված՝ ոչ միայն բարձր պահանջարկ վայելող հայկական ապրանքներով, այլեւ երբեմն իրենց երկրների արտադրանքով:
Խորհրդային երկրի 3 տարբեր գլխավոր քարտուղարներ նրան տեսնում էին միութենական մակարդակի պաշտոններում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նշանակումը չկայացավ: Երիտասարդ տարիքում ձեռք բերած հաջողություններն ու վայելած համաժողովրդական սերը հաճախ խանդ էին ծնում այն չինովնիկների մոտ, ովքեր նրա մեջ տեսնում էին իրենց մրցակցին: Մոսկվայում սկսեցին շրջանառել մի կարծիք, թե Կարեն Դեմիրճյանի նկատմամբ Հայաստանում ձեւավորվում է անհատի պաշտամունք, մինչդեռ կուսակցությա՛նն է պետք սիրել եւ ոչ թե նրա ղեկավարին: Իսկ երբեմն էլ, ինչպես Մ. Գորբաչովի դեպքում, հանդես էր բերվում բացահայտ չարակամություն: Դրան տեղիք էր տալիս վերակառուցման քաղաքականության այս կամ այն դետալի վերաբերյալ Դեմիրճյանի լռությունը կամ ոչ խանդավառ կեցվածքը:
Այդպիսիներից էին, օրինակ, ալկոհոլիզմի դեմ պայքարն ու դրա հետեւանքով խաղողագործությանը հասցվող վնասները: 1987թ. հունիսին մոսկովյան ամբիոնից Գորբաչովը քննադատություն հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ նշելով, որ վերակառուցումն այստեղ տեղապտույտ է տալիս: Ժամանակի հեռվից զավեշտական է դիտվում նման վերաբերմունքը, հատկապես մի մարդու կողմից, ով իրեն համարում էր վերակառուցման կնքահայրը, բայց այն իրականացնում էր առանց վերջնական նպատակը հասկանալու, խարխափելով մթության մեջ, ուրիշներին ու իրեն էլ մոլորեցնելով պոպուլիստական արտահայտություններով, ի վերջո հսկայական երկիրը հասցնելով փլուզման:
Դա կատարյալ ապաշնորհություն էր, եթե ի սկզբանե հենց այդպիսի նպատակ չէր հետապնդվել:
1988 թվին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Ազատության հրապարակը եռում էր մարդկային զանգվածների հրաբորբոք կրքերից: Կարեն Դեմիրճյանը չգնաց խաբեության ճանապարհով: Նա հարթակ բարձրացավ ու անկեղծորեն ասաց իր կարծիքը, որը չէր համընկնում մասսաների ցանկությանը: Առաջացավ խզում: Նա արժանապատվորեն հեռացավ ասպարեզից: Իսկ Մոսկվայում փորձեցին նրան մեղադրել այդ շարժումը հրահրելու եւ նացիոնալիզմի մեջ: Պատահական չէ, որ նրան «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատեցին Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ նույն օրերին: Մոսկվան հավասարության նշան էր փորձում դնել Սումգայիթ ծնած Բաքվի ու խաղաղ ցույցեր կազմակերպած Երեւանի միջեւ:
Փորձառության ծաղկունքում գտնվող 57-ամյա «թոշակառուին» համառորեն ոչ մի աշխատանք չէին առաջարկում: Նույնիսկ, երբ երկրաշարժից հետո դիմեց Նիկոլայ Ռիժկովին՝ իր ուժերն աղետի գոտում օգտագործելու համար, պատասխան չստացավ: Քչերը գիտեն, որ իր ժողովրդի համար օրհասական պահին նա պատրաստ էր աղետի գոտում անգամ աշխղեկ աշխատել: Սակայն դրան խանգարում էր Գորբաչովի վերաբերմունքը: Վերջինս Դեմիրճյանին մեղադրում էր ոչ միայն նացիոնալիզմի, այլեւ կոռուպցիայի ու հովանավորչության մեջ, ասես դա զուտ հայկական դրսեւորում էր: Բոլորովին էլ չժխտելով այդ երեւույթների առկայությունը Հայաստանում, նշենք, որ 14 տարի երկրի առաջին դեմք, հետագայում ՀՀ ԱԺ նախագահ աշխատած մարդու «կոռուպցիայի» արդյունքը տրամաբանորեն պիտի լիներ այն, որ նրա ընտանիքն ունենար մասշտաբային սեփականություններ, ինչպես այլք: Մինչդեռ սեփական առանձնատուն չունենալու փաստն անգամ արդեն իսկ խոսուն է:
Ասում են՝ ամենակարեւոր եզրակացությունները մարդիկ անում են համեմատության արդյունքում: Գրեթե 10 տարի անց ժողովուրդն իր հայացքը կրկին հառեց Կարեն Դեմիրճյանին՝ ակնկալությամբ, որ նա վերադառնա քաղաքականություն: Հենց այդ տրամադրությունները հաշվի առնելով ու նրանց հուսախաբ չանելու նպատակով էլ նա 1999թ. մարտին սեղմեց իրեն ուղղված Վազգեն Սարգսյանի ձեռքը: Վերջինս ոչ միայն հարգանք ու ակնածանք էր տածում նրա հանդեպ, այլեւ շատ լավ հասկանում էր այն կարծիքի արհեստածին լինելը, ըստ որի՝ Դեմիրճյանը կարող էր ղեկավարել միայն խորհրդային ժամանակներում՝ կենտրոնի կողմից տրված անխափան ֆինանսավորմամբ: Դրա ամենապարզ հակափաստարկն այն էր, որ 90-ական թթ. դժվար տարիներին նա կարողացել էր աշխատեցնել Հայկական էլեկտրամեքենաշինական գործարանը եւ երկրի տնտեսությունը գիտեր ներսից՝ ոչ միայն մակրո, այլեւ միկրո մակարդակով: Նա պահանջված գործիչ էր նոր ժամանակներում եւս:
«Միասնություն» դաշինքը ասպարեզ մտավ վերածննդի համոզմունքով: Ձեւավորված միասնությունը հասարակ ժողովրդի համար փրկօղակ էր, վաղվա հանդեպ՝ հավատի հզոր աղբյուր: Հանապազօրյա աղոթք՝ սիրելի, բայց հանկարծակիորեն ընդհատված…
Ոչինչ հենց այնպես չի կորչում: Մտքերը, գաղափարներն ու հնչեցրած խնդիրները մի օր դուրս են բերվում դարակներից ու մաքրվում մոռացության փոշուց: Նրանք ու իրենց ծնած կերպարները սկզբում դանդաղ, ապա շռնդալից հեղեղում են մարդկային հոգիներն ու ուղեղները՝ համախմբելով եւ ուղղորդելով նրանց դեպի մեծ ու սքանչելի գործեր: Այդպիսիները՝ որպես խարիզմատիկ անհատականություններ, դարձյալ առաջնորդում են մարդկանց, ինչպես կենդանության օրոք: Դա, վստահաբար, կարող է վերաբերել Կարեն Սերոբի Դեմիրճյանին՝ մեծ ու պահանջված անհատին:

Կարեն Դեմիրճյանի ֆենոմենը

1932թ․-ի ապիլի 17-ին ծնվեց նա, ում հետագայում կոչեցին «Փոքր երկրի Մեծ ղեկավար»՝ Կարեն Դեմիրճյանը։ Հայ քաղաքական և պետական ամենանշանավոր գործչի ծնունդն անգամ պատմական ընթացք ունեցավ։ Կնոջ՝Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» անվանումով գրքում նկարագրված է բացառիկ մարդու լույս աշխարհ գալը այսպես․
«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։

Հետագայում այսպիսի բացառիկ ծնունդով աշխարհ եկած մեծանուն հայը պետք է ասեր․ «Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել…»։ Տարբեր ոլորտներում արձանագրված հենց այդ «թռիչքների» շնորհիվ Կարենի Դեմիրճյանին սկսեցին կոչել «Շինարար Կարեն» և ահա, թե ինչպես սկսվեց նրա գործունեությունը։
Կարեն Դեմիրճյանը ծնվել է Երևանում։ 1949թ-ին ավարտել է Երևանի 26 Կոմիսարների անվան արական դպրոցը և նույն տարի ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: Կ. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974- 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար:
1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս է հռչակվում: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից` Կ. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ քաղաքականության մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը` 1988 թ.-ի մայիսին:

Երկրում տիրող ծանր իրավիճակը պատճառ է հանդիսանում, որ Կ.Դեմիրճյանը վերադառնա քաղաքական ակտիվ գործունեության: 1998 թ. նա առաջադրվում է որպես Հանրապետության նախագահի թեկնածու: 1999 թ. մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողանում է համակարգված բնույթ տալ: Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջն է համախմբում Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ լինում երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ են դառնում: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

Մեծանուն հային լավ ճանաչելու համար ընդամենը պետք է իմանալ, որ Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։