Պատմություն

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Eagle_of_Vaspourakan%2C_2015%2C_ArmAg_%2813%29.JPG/401px-Eagle_of_Vaspourakan%2C_2015%2C_ArmAg_%2813%29.JPG
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Eagle_of_Vaspourakan%2C_2015%2C_ArmAg_%2812%29.JPG/401px-Eagle_of_Vaspourakan%2C_2015%2C_ArmAg_%2812%29.JPG

<<Վասպուրական>> հայրենակցական հասարակական 

                   կազմակերպության   համառոտ   պատմական ակնարկ

     Ներկայացվող ակնարկը հիմնված է Լևոն Միրիջանյանի կողմից ՀՀ ԱԳՄ փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ հանձնած ՎՀՄ անդրանիկ հիմնադիր համագումարի 108 էջանոց սղագրությանը մեր հայրենակցուհի  Սուսաննա Ավագյանի օգնությամբ ծանոթացմամբ, առկա հասանելի տեղեկատվությամբ և իմ հիշողությամբ։

                            Վանի հերոսամարտին նվիրված

              <<Արծիվ Վասպուրականի>>  հուշակոթողի        բացում

     Վանի հերոսամարտի ականվոր գործիչ անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի (1865-1941) եղբայր Վանի Այգեստան թաղամասում ծնված Տաճատ Թերլեմեզյանի (1888-1982) նախաձեռնությամբ և 40000 ԱՄՆ դոլար նվիրատվությամբ, որը համարժեք էր 30000 խորհրդային ռուբլու, ինչպես հետագայում պարզվեց հուշարձանի կառուցման ծախսերը շուրջ 15000 ռուբլի էին կազմել։  Հուշարձանի կառուցումը հնարավոր դարձավ  Հայաստանի մի  խումբ նվիրյալ վանեցիներ Վարազդատ Հարությունյանի, Սիլվա Կապուտիկյանի,  Ջիմ Թորոսյանի,  Հակոբ Փափազյանի, Կարապետ (Կարո) Դեղձունյանի, Պատրիկ Սարոյանի, Դերենիկ Սարոյանի, Բաբկեն Արակցյանի, Ռոմիկ Հովնանյանի, Գոհար Շալջյանի ջանքերով։  ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ Ջիմ Թորոսյանի  հեղինակած նախագծով Ագարակ գյուղից ոչ հեռու Աշտարակ-Ագարակ ճանապարհի մոտ 1974թ․։ սկսվեց Վանի հերոսամարտին նվիրված <<Արծիվ Վասպուրականի>>  հուշակոթողի կառուցումը, որն ավարտվեց 1979թ․։ Նախապես նախաձեռնող խումբը առաջարկում էր հուշակոթողը կառուցել Երևանում կամ Երևան Էջմիածին ճանապարհի մոտ,  սակայն Խորհրդային խշխանության հետ խնդիրներից զգուշանալով  առաջարկները մերժվեցին։

     Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1981թ․, բացման խոսքով հանդես եկավ 100-ամյա մանկավարժ Արսեն Հացագործյանը, ելույթներ ունեցան Սրփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, ԱՄՆ-ից Տաճատ Թերլեմեզյանը, Ֆրանսիայից Կարպիս Ջրբաշյանը, հանդիսությանը ներկա էին ՀՀ ԳԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը,ամենայն հայյոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, Ֆարիզից Աղասի Դարբինյանը, ակադեմիկոսներ Վարազդատ Հարությունյանը, Մխիթար Ջրբաշյանը, Արծրուն Գասպարյանը, Ջիմ Թորոսյանը։

Հիմնադրում

Վասպուրական հայրենակցական միությունը հիմնադրվել է 1974թ․ երբ նախաձեռնող խմբի ջանքերով սկսվեց Վանի հերոսամարտի հուշարձանի կառուցումը։ Նախաձեռնող խմբի կազմը հետևյալն է՝

1․ Վարազդատ Հարությունյան
2․ Սիլվա Կապուտիկյան
3․ Հակոբ Փափազյան
4․ Կարո Դեղձունյան
5․ Պատրիկ Սարոյան
6․ Դերենիկ Սարոյան
7․ Բաբկեն Արակցյան
8․ Ռոմիկ Հովնանյան
9․ Գոհար Շալջյան

Այս կազմը կարելի է համարել նաև ՎՀՄ առաջին կազմ։

<<Վասպուրական>>  հայրենակցական միության ձևավորում

     Հայրենակցական հավաքներ և միջոցառումներ կազմակերպված անցկացնելու և <<Արծիվ Վասպուրականի>>  հուշակոթողի շրջապատի բարեկարգման նպատակով ձևավորվեց Վասպուրական հայրենակցական միություն ու նրա գործարար մարմին , որը սկսեց գործել 1984թ․ նոյեմբերից՝ համարվելով որպես ՎՀՄ  հիմնադրման տարի։ Հավելենք, որ ՎՀՄ-ներ ստեղծվել են շատ ավելի վաղուց Ֆրասիայում 1923թ․ և ԱՄՆ-ում 1930թ․։ 1985թ․ կազմակերպվեց ՎՀՄ հավաք, իսկ 1986թ․ ձևավորվեց 23 հոգուց կազմված ՎՀՄ ժամանակավոր վարչություն, որի նախագահ ընտրվեց Վարազդատ Հարությունյանը, տեղակալներ բ․գ,դ․ պրոֆեսոր Կարո Դռղձունյանը, վաստակավոր պոլիգրաֆիստ Պատիրկ Սարոյանը, բանաստեղծ Լևոն Միրիջանյանը, տ․գ,թ․ Ռոմիկ Հովնանյանը, լրագրող Հրայր Չամչյանը, վարչության քարտուղար Գոհար Շալջյանը։ 1990թ․ ՎՀՄ օրիկանացվեց և փոխվեց նաև վարչության կարգավիճակը։

                     <<Վասպուրական>>  հայրենակցական միության

                              անդրանիկ հիմնադիր համագումար      

     1990թ․ նոյեմբերի 13-ին  տեղի ունեցավ <<Վասպուրական>> հայրենակցական միության անդրանիկ հիմնադիր համագումարը, որի նպատակներն էին ՎՀՄ պաշտոնական հռչակումը, միության ծրագրի և կանոնադրության ընդունումը։ ՎՀՄ 2700 անդամներից, որոնց թվում 1406 Երևանից, 953 Արարատի շրջանից, 200 Աշտարակի շրջանից, 65 Արտաշատի շրջանից,  44 Դիլիջանից, 17 Կիրովականից, 15 Լենինականից, առաջադրվել էին վճռական ձայնի իրավունքով համագումարի 279 պատգամավորներ։ Նրանցից համագումարի աշխատանքներին մասնակցում էին 240-ը, 39-ը հարգելի պատճառներով բացակայում էին։ Համագումարին  խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում էին 90 հրավիրյալներ, որոնց թվում Բեյրութի <<Զարթոնք>> թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Թեհրանի <<Ալիք>> թերթի գլխավոր խմբագիր Նորայր Էլսայանը, Փարիզից ճանաչված իրավաբան իրավաբանության դոկտոր Երվանդ Փափազյանը։

     Համագումարը նախագահում էր Լևոն Միրիջանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անունից համագումաին ողջունեց և օրհնեց Տեր Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանը, որն ի դեպ վանեցի էր և որին ուղեկցում էր Հայր Սերովբե վարդապետ Իսախանյանը։

     Համագումարի օրակարգն էր՝

  1. Միության վարչության հաշվետվությունը (զեկուցող վարչության նախագահ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյան)
  2. Վարչության ֆինանսատնտեսական գործունեության մասին (զեկուցող վարչության նախագահի տեղակալ Ռոմիկ Հովնանայան)
  3. Միության ծրագրի և կանոնադրության քննարկում և ընդունում (զեկուցող վարչության նախագահի առաջին տեղակալ Լևոն Միրիջանյան)
  4. Մանդատային հանձնաժողովի զեկուցում
  5. Ընտրություններ

    Իր ելույթում Վարազդատ Հարությունյանը ներկայացնելով վարչության կատարած աշխատանքները և ձեռք բերումները, անդրադարձավ նաև միության խնդիրներին և անելիքներին։ Վարչության ֆինանսատնտեսական գործունեութանը անդրադարձավ  Ռոմիկ Հովնանյանը։ Լևոն Միրիջանյանը ներկայացրեց վարչության հանձնարարությամբ իր ղեկավարությամբ Հարություն Մարության, Ռուբեն Պետրոսյան, Արշալույս Փափազյան և Գոհար Շալջյան նախապատրաստող

հանձնախմբի կողմից միության ծրագիրն ու կանոնադրոթյունը։

     Համագումարում ելույթներ ունեցան Հակոբ Ավետիքյանը, Երվանդ Փափազյանը, Հայկազ Պողոսյանը, Պատրիկ Սարոյանը, Սոֆիկ Գալֆայանը, Նորայր Էլսայանը, 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար Ռուբեն Միրոյանը, պատմաբան ազգրագետ Հայրիկ Մուրադյանը, Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողուհի Նունե Չալկադրյանը, Ջիմ Թորոսյանը։ Մանդատային հանձնաժողովի նախագահ Շուշանիկ Կարապետյանը ներկայացրեց համագումարի մասնակիցների կազմը։ Համագումարին մասնակցել են ՀՀ Գերագույն խորհրդի 2 պատգամավորներ,ՀՀ ԳԱ 4 ակադեմիկոսներ, 21 գիտության դոկտորներ և գիտության թեկնածուներ, 2 պետական մրցանակի դափնեկիրներ։ Ըստ տարիքի մինչև 30 տարեկան 58 հոգի, 31-ից 40 47 հոդի, 41-ից 50 49 հոգի, 51-ից ավելի 86 հոգի։ Մասնակիցներից 152 ունեն բարձրագույն կրթություն, 88 միջին մասնագիտական և միջնակարգ կրթություն։

     Մտքերի փոխանակությանը ելույթներով հանդես եկան Երվանդ Շիրակյանը, 96 տարեկան Վարդան Մարգարյանը, փոխգնդապետ հայրենական պատերազմի մասնակից Հայրիկ Շահանգուլյանը, պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Միրզոյանը, ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, տ․գ․թ․ դոցենտ Ռուբեն Պետրոսյանը, Սիրանույշ Թութունջյանը, Մնացական Սիրանոսյանը, Հակոբ Փափազյանը, Խեյրան Մանուկյանը։

     Ելույթ ունեցողները կարևորում և ողջունում էին հայրենակցական միության օրիկանացման առումով անդրանիկ հիմնադիր համագումարի կայացումը, բավարար գնահատում կատարված աշխատանքները ներկայացնելով նաև դիտողություններ և առաջարկներ

     Քննարկման արադյունքում համագումարը ընդունեց <<Վասպուրական>> հայրենակցական միության անդրանիկ հիմնադիր համագումարի բանաձև, հաստատեց միության ծրագիրն ու կանոնադրույունը, ընդունեց նորընտրի վարչությանը ուղղված հանձնարարականներ։

Ստորև ներկայացնեմ ՎՀՄ և ՎՀՀԿ նախագահների ցանկը։    

1․ Վարազդատ Հարությունյան․ 1974 -1991թ․թ․ , այնուհետև Պատվավոր նախագահ

2․ Լևոն Միրիջանյան     1991 – 1994 թ․թ․

3.Ռոբերտ Միրզոյան  1994 – 2003 թ․թ․

4․Բաբկեն Հարությունյան 2003  – 2006 թ․թ․

5․Դավիթ Զադոյան   2006 – 2009 թ․թ․

6․Գագիկ Բաղդասարյան 2009  – 2019 թ․թ․

7․Հարություն Մարության, վարչության նախագահի ժ․պ․ 2019 – 2024 թ․թ․

8․ Ռուբեն Պետրոսյան 2024թ․

    Հայաստանի հանրապետության պետական ռեգիստրում <<Վասպուրական>> հայրենակցական հասարական կազմակերպության (ՎՀՀԿ) իրավաբանական անձի պետական գրանցման վկայական տրվել է 2003թ․ դեկտեմբերի 22-ին, այդ նույն ամսաթվով պետական ռեգիստրում գրանցվել է 2003թ․ մայիսի 3 ամսաթվով ՎՀՀԿ վարչության նախագահ Բաբկեն Հարությունյանի ստորագրությամբ ՎՀՀԿ կանոնադրությունը և ըստ էության կատարվել է նաև <<Վասպուրական>> հայրենակցական  միության վերանվանում <<Վասպուրական>> հայրենակցական հասարական կազմակերպության։ Հետագայում վերոհիշյալ վկայականի հիմքով իրավաբանական անձի վկայականի ներդիրներ են տրվել՝

  • Բաբկեն Հարությունյանին 24․12․2003թ․
  • Դավիթ Զադոյանին          19․07․2006թ․
  • Գագիկ Բաղդասարյանին 19․06․2009թ․
  • Ռուբեն Պետրոսյանին       08․11․2024թ․

            ՎՀՄ և ՎՀՀԿ համառոտ շրջահայաց      

     Անվերապահորեն անցած տարիներին ծավալուն  աշխատանքներ են կատարվել   որոնք մեր նվիրյալ հայրենակիցների ջանքերի արդյունք են։ Կազմակերպվել են ամենամյա ավանդական միջոցառումներ՝ մայիսի 4-րդ կիրակի <<Արծիվ Վասպուրականի>> տարածքում  դաշտահանդես տոնակատարություններ և ապրիլի 4-ին Մայր Աթոռում Խրիմյան Հայրիկի ծննդյան օրվան նվիրված արարողություններ, պատմագիտական ու մշակութային միջոցառումներ, անվանի վանեցիների, որոնց թվում Վարդան Աճեմյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վարազդատ Հարությունյանի, Ստալինյան բռնապետության զոհ դարձած Լեռ Կամսարի ու նշանավոր երկրաբան պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի, հոբելյանական միջոցառումները, իրականացվել է  պատմագիտական ու պատմահիժագրական, ճամփորդական տարաբնույթ հրատարակչություն, որում առանձնակի կարևորվում են Հայաստանի մայրաքաղաքները շարքի  Վան գիրք 1-ի, Վան Վասպուրականի ատլասի, ՎՀՄ Վարագ պարբերականի հրատարակումները, հավելեմ նաև մեր միջոցառումները ու համագումարները եղել են Հայաստանի և սփյուռքի հայրենակիցների մասնակցությամբ բազմամարդ,  տեղի ունեցել Երևանի օպերայի ու բալետի թատրոնում, Հայֆիլարմոնիայի Մեծ և Փոքր դահլիճներում, ՀՀ ԳԱ, ԵրՊԻ և Թեքեյան ընկերության,  Մոսկվայի տան դահլիճներում։ Համառոտ վերըշարադրյալը ակնհայտորեն մեր նշանակալից ձեռքբերումներն են, որոնք մեր նվիրյալ հայրենակիցների ջանքերի արդյունք են։

     Սակայն այս ամենը հիշարժան անցյալ է, միչդեռ առավել կարևորը օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված  բազմաբնույթ խնդիրների հետ առնընչվող ներկան ու ակնկալիք ապագան են։ Խնդրի էությունը հետևյալն է, մեր կազմակերպությունը հանդիսանալով հայրենակցական կառույցների շարքում առաջատար, նախկինում ունենալով մեծաքանակ անդամներ, այդ թվում նաև շատ անվանի, կարևոր ու օգտակար ներուժ հանդիսացող, հետագայում հայտնվել է ոչ ցանկալի, որոշ առումներով անընդունելի,  մտահոգիչ ու անհանգստացնող վիճակում։ Նշված արձանագրման, կազմակերպության պատկերացումների, տեսլականի  և անելիքների վերաբերյալ հնարավոր տարակարծությունը նորմալ կարելի է համարել, սակայն կարևորը դրանց դրսևորման գործելաոճն ու հետևանքներն են։

     Ես միությանը անդամագրվել եմ 1990թ․ հունվարից և անմիջապես ընդգրկվել վարչության կազմում ու անմիջապես անցել եմ գործունեության, նախաձեռնել եմ կարող նոր անդամների ակտիվացման գործընթաց, ակտիվ մասնակցություն եմ ունեցել միության ծրագրի և կանոնադրոթյան մշակման, համագումարների նախապատրաստման ու կազմակերպման, կազմակերպության բազում  գործընթացներում, տասնյակ տարիներ հանդիսացել եմ միության նախագահության ու վարչության անդամ, ավելի ուշ ավագների խորհրդի անդամ,  քաջատեղյակ եմ կազմակերպության շուրջ 35 տարվա գործունեությանն ու անցուդարձին։ Միության ձեռքբերումները, որոնց համառոտ ակնարկի վերին հատվածում անդրադարձել եմ, մեր հաջողություններն են, բայց ցավալիորեն եղել են նաև բացթողումներ ու թերացումներ, դրանց արդյունքում անդառնալի կորուստներ,  հատկապես փաստագրման, ժամանակագրման, գործավարական ու տեղեկատվական  առումներով, որոնք ներկայումս աշխատանքների կազմակերպման որոշակի դժվարություններ ու խաչընդոտներ են առաջացնում։

     Ներկայումս կազմակերպության նորացման հիմքեր ու  գործընթացներ են իրականացվում, ՎՀՀԿ անդամների վերահաշվառում և նոր արդիական էլեկտրոնային քարտարան է ձևավորվում, ապագա անելիքների առաջարկներ են ներկայացվում և քննարկվում, ՎՀՀԿ նոր տեղեկատվակազմակերպչական կայք է մշակվել և ներկայումս նրա նյութերի  հավաքագրման ու տեղադրման գործընթաց է ընթանում, որը շարունակական է լինելու։

      Կոչով դիմում եմ մեր  հայրենակիցներին վերահաշվառվել և   անդամագրավվել ՎՀՀԿ-ին,  մասնակցել նրա աշխատանքներին և ներդրում ունենալ մեր հայրենակցական նպատակների իրականացմանը, մենք մեկ ազգ ենք ու  ընդհանրական պայքար և երազանքներ, պատմական հիշողության պահպանման ու այն սերունդներին փոխանցելո ու մեր ակունքներին վերադառնալու խնդիրներ ունենք,  որոնց կյանքի կոչման համար պարտավոր ենք համախմբվել, միավորել մեր հնարավորություններն ու միասնական լինել։

     Սույն ակնարկը համառոտ պատմական նկարագիր է, առավել ծավալուն պատմության ներկայացնելը ցանկալի է, սակայն օբյեկտիվ պատճառներով՝ անհրաժեշտ տեղեկատվության, փաստերի և արձանագրումների բացակայության, այս պահով անհնարին է։ Սակայն կարևոր տեղեկատվություն և  փաստեր ունենալու դեպքում կարող եք ինձ տեղեկացնել և ուղարկել։ Ընդհանրապես ձեր առաջարկները կայքում տեղադրելու նպատակով խնդրում եմ ուղարկել ինձ, որոնք կայքի պատասխանատու հանձնախմբի կողմից դիտարկվելուց հետո ելնելով նպատակահարմարությունից կարող են տեղադրվել։ Ինչ վերաբերվում է վերահաշվառվելուն, այն կարող եք կատարել  կայքով գրանցվելով կամ ինձ հետ կապնվելով, նույն տարբերակով կարող եք անդամագրվել կազմակերպությանը, սակայն այս դեպքում անհրաժեշտ է նաև անդամագրման դիմում լրացնել, որը կքննարկվի վարչության նիստում և դրա վերաբերյալ որոշում կկայացվի։

                           Հարգանքով  ՎՀՀԿ վարչության նախագահ Ռուբեն Պետրոսյան

                                                                                             11․03․2025թ․